Ամերիաբանկը MetaTrader տերմինալի միջոցով բրոքերային գործարքներ է առաջարկում 4 սեպտեմբերի 2014 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկն ընդլայնում է ֆիզիկական անձանց ֆինանսական գործիքների ընտրանին: Հայաստանի բանկային համակարգում առաջին անգամ բանկն իր հաճախորդներին առաջարկում է իրականացնել բրոքերային գործարքներ MetaTrader4 առևտրային տերմինալի միջոցով: MetaTrader4 համակարգը հնարավորություն է ընձեռում նվազագույն միջոցներով մուտք գործել միջազգային ֆինանսական շուկա` դրանով հանդերձ բրոքերային գործառնություններն առավել հասանելի դարձնելով հասարակության լայն հատվածի համար: Meta Trader տերմինալը տրամադրում է CFD և արժութային (Forex) շուկաներում բրոքերային ծառայությունների մատուցման և առևտրի իրականացման գործիքների լայն հնարավորություն, մասնավորապես` առևտրային պատվերների ամբողջական փաթեթ, առևտրային ռազմավարության թեստավորում, առևտուրն ավտոմատացնելու հնարավորություն MQL4 ծրագրով գրված առևտրային ռոբոտների միջոցով, MT4 mobile-ի միջոցով ամենուր գործարքների իրականացում: Ամերիաբանկը բրոքերային ծառայություններ է մատուցում 23 երկրի 100-ից ավելի մասնագիտացված առևտրային հարթակում: Սա հնարավորություն է տալիս իրականացնել ֆոնդային բորսաներում տարատեսակ արժեթղթերի առուվաճառք և մշտապես տեղեկացված լինել ֆինանսական շուկայի զարգացումների մասին: Բացելով բրոքերային հաշիվ Ամերիաբանկում` հաճախորդը ստանում է հասանելիություն աշխարհի նշանավոր ֆոնդային բորսաներին, ինչպիսիք են`NYSE, Nasdaq, AmEx, ARCA, CBOT և այլն` (ԱՄՆ), Toronto Stock Exchange, Montreal Exchange (Կանադա), LSE, LSE International Order Book (Միացյալ Թագավորություն), Frankfurt Stock Exchange -FWB (Գերմանիա), Vienna Stock Exchange -VSE (Ավստրիա), Euronext Brussels Stocks, Nasdaq OMX Europe - NUROEN (Բելգիա), uronext France - SBF (Ֆրանսիա), Swiss Exchange - SWX (Շվեյցարիա), Borsa Italiana (Իտալիա), Bolsa de Madrid (Իսպանիա), Tokyo Stock Exchange -TSE.JPN (Ճապոնիա), Hong Kong Stock Exchange - SEHK (Չինաստան), Australian Stock Exchange -ASX (Ավստրալիա) և այլն: Հաճախորդը հնարավորություն է ստանում նաև իրականացնել տարբեր արժույթներով գնանշվող արժեթղթերի առուվաճառքի գործարքներ և իրական ժամանակում ստանալ միջազգային շուկաների արժեթղթերի գնանշումները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |