Կրկնական հանրաքվեն կարող է լրացուցիչ թեսթ դառնալ Ղարաբաղի ժողովրդի համար

PanARMENIAN.Net - «Տարբեր գործիչներ, մասնավորապես, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիեռ Լելյուշը, մեկ անգամ չէ, որ հայտարարել են նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության շրջանում Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական ինքնորոշման եւս մեկ հանրաքվե անկացնելու նպատակահարմարության մասին»,- հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը: Նրա խոսքերով, այստեղ որոշակի տրամաբանություն կա: «Ես չեմ կարծում, թե մենք պետք է «շեմից» մերժենք կրկնական հանրաքվեի գաղափարը: 1991թ. հանրաքվեն անցել է բարդ իրավիճակու, այն ժամանակ Ստեփանակերտը հրետակոծվում էր բոլոր կողմերից: Բայց մարդիկ այն ժամանակ գիտակցված ընտրություն կատարեցին: Հանրաքվեին չմասնակցեց բնակչության ադրբեջանական մաս, եւ մենք գտնում ենք, որ դա նրանց քաղաքացիական դիրքորոշման արտացոլումն էր: Մեր բնակչության մեծամասնությունը չպաշտպանեց այդ դիրքորոշումը եւ արտահայտվեց հօգուտ ԼՂՀ անկախության: Այժմ ոչ ոք 1991թ. հանրաքվեի մասին չի խոսում որպես անիրական երեւույթի մասին եւ չի վիճարկում նրա օրինական բնույթը»,- նշել է նա:



Միեւնույն ժամանակ նա գտնում է, որ լրացուցիչ կամ կրկնական հանրաքվե անկացնելու տրամաբանությունը կայանում է նրանում, որ անցած 15 տարիներին ԼՂՀ հանրությունը խիստ փոխվել, մարդկանց նոր սերունդ է աճել: «Կրկնական հանրաքվեն կարող է լրացուցիչ թեսթ դառնալ մեր հանրության համար` արդյոք, անփոփո՞խ է մնացել մեր ժողովրդի դիրքորոշումն անկախության հարցու: Մենք դրա համար շատ թանկ գին ենք վճարել, ինչ-որ մեկը կարող է, վստահ է, թե մեր ժողովուրդը հոգնել է փորձություններից եւ պատրաստ է փոխելու իր նախկին դիրքորոշումը: Բայց ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը կքվեարկի նույն կերպ, ինչպես 15 տարի առաջ էր»,- ասել է Ղուլյանը: Այնուամենայնիվ,հ արկ է հաշվի առնել, որ միջազգային հանրության հովանու ներքո կրկնական հանրաքվեի անկացումը կդառնա այդ նույն հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ակնհայտ ճանաչում:



«Մենք հաստատապես հայտարարում ենք, որ որեւէ մեկին թույլ չենք տա իրավիճակը պայթեցնել ադրբեջանցի փախստականների հիմնախնդրի խաղարկման ճանապարհով: Մեր ճանապարհները վաղուց են տարանջատվել, առանձին ապրելու այս երկար տարիներին տարբեր արժեքային համակարգեր են ձեւավորվել մեզ մոտ, որոնք ներկայումս անհամատեղելի են: Կարծում եմ, վաղուց պետք է բոլորն էլ գիտակցեն այդ ակնհայտ փաստը: Կրկնական հանրաքվեն չի կարելի շաղկապել փախստականների հիմնախնդրի հետ: Ներկայումս այդ հիմնախնդիրը դիտվում է որպես սոսկ ադրբեջանցի փախստականների հիմնախնդիր: Բայց կա նաեւ Բաքվից եւ Ադրբեջանի այլ շրջաններից, ինչպես նաեւ ԼՂՀ այն շրջաններից հայ փախստականների հիմնախնդիր, որոնք առայսօր բռնազավթված են ադրբեջանական բանակի կողմից»,- ընդգծել է ԼՂՀ ԱԺ խոսնակը, գրում է «Ազատ Արցախ» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---