Ստի պաշտամունքի զոհերն ու գիտակները. Ադրբեջանական լրատվականները «խմբագրել» են Սերբիայի ԱԳ նախարարի ելույթը12 սեպտեմբերի 2014 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Այն, որ Ադրբեջանում սուտը կանգնեցվում է գերագույն աստվածությունների պանթեոնում` իր հանդգնությամբ տեղը զիջելով միայն Ալիևների պաշտամունքին, ո'չ նորություն է, ո'չ էլ՝ զարմանալի երևույթ. այսպես է սկսվում սերբական Tanjug.rs կայքում հրապարակված հոդվածը, որտեղ նկարագրվում է, թե ինչպես են ադրբեջանական լրատվականները «խմբագրել» Սերբիայի առաջին փոխվարչապետ և ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի համատեղ ասուլիսը: «Լրագրողները, իրավապաշտպանները, ակտիվիստները,և ոչ անտարբեր քաղաքացիները, մի խոսքով` բոլորն, ովքեր հրաժարվում են գլուխ խոնարհել ստի պաշտամունքին և փորձում են արտահայտել իրենց տեսակետը, որը տարբերվում է համընդհանուր տեսլականից, անխուսափելիորեն ենթարկվում են տարբեր հետապնդումների», - նշվում է հոդվածում: Հեղինակը գրում է, որ ադրբեջանական քարոզչամեքենայի «քրմերն ու քրմուհիները» չեն զլանում սխալ ներկայացնել ցակացածի խոսքը` հաշվի չառնելով բարձր քաղաքական կարգավիճակն ու զբաղեցրած պաշտոնը. ըստ լավ յուրացրած գեբբելսյան սկզբունքի՝ «որքան ծավալուն է սուտը, այնքան հեշտ է դրան հավատալ»: Բանն այն է, որ վերջին օրերին ադրբեջանական քարոզչամեքենայի ուշադրության կենտրոնում էր հայտնվել Սերբիայի առաջին փոխվարչապետ և ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը, որի նկատմամբ հետաքրքրվածությունը կապված է այն բանի հետ, որ Սերբիան պատրաստվում է ընդունել ԵԱՀԿ նախագահությունը` համաձայն ռոտացիոն սկզբունքի: «Ոչինչ չկասկածելով` Դաչիչը չորեքշբթի՝ սեպտեմբերի 9-ին, այցով ժամանել է Բաքու, որտեղ, Interfax.az փոխանցմամբ, ԱԳ նախարար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում իբրև թե՝ հայտարարել է, որ «Սերբիայի և Ադրբեջանի դիրքորոշումները համընկնում են, և իրենք պաշտպանում են իրենց երկրների տարածքային ամբողջականությունը»: Հմաձայնեք, որ դա բավականին տարօրինակ հայտարարություն է մի երկրի ԱԳ նախարարի համար, որը պատրաստվում է նախագահել ԵԱՀԿ-ում»,- սերբական կայքին հղումով գրում է Tert.am-ը: Հոդվածագիրը հիշեցնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ երեք համանախագահով ձևաչափը միակն է, որը միջազգային հանրության մանդատ ունի` միջնորդելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ խաղաղ բանակցություններում: «Ստուգման արդյունքում պարզվեց, որ նման հայտարարություն արել է հենց ինքը՝ Մամեդյարովը: Իսկ ասուլիսի ժամանակ պատասխանելով ղարաբաղյան կարգավորման մասին Սերբիայի դիրքորոշման վերաբերյալ հարցին` Դաչիչը միայն ասել է, որ անհրաժեշտ է բացառել ուժի կիրառումը և ջանքերն ուղղել խաղաղ բանակցություններին, և որ Սերբիան ողջունում է ցանկացած երկխոսություն` ուղղված խաղաղ բանակցություններին», - մեկնաբանում է հոդվածի հեղինակը՝ հավելելով. «Պարզ է, որ ստի պաշտամունքի վրա հիմնված ադրբեջանական ռազմատենչ հռետորաբանությունը ոչ մի կերպ չի կարող համատեղվել նման հայտարարության հետ` ջանքերն ուղղելու խաղաղ գործընթացին»: Սեպտեմբերի 10-ին ադրբեջանական Interfax.az կայքը գրել էր, թե Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է՝ ստանձնելով ԵԱՀԿ նախագահությունը, Սերբիան հատուկ ուշադրության կենտրոնում է պահելու հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը: «Ղարաբաղի հարցն առաջնահերթություն է լինելու ԵԱՀԿ-ում Սերբիայի ներկայացուցչի համար: Իհարկե, դեռ վաղ է խոսել նոր ձևաչափի մասին, բայց մենք օբյեկտիվ աշխատանք ենք տանելու բոլոր կողմերի հետ: Ադրբեջանի ու Սերբիայի դիրքորոշումները համընկնում են, և մենք կողմնակից ենք մեր երկրների տարածքային ամբողջականության պահպանմանը», - իբրև թե հայտարարել էր Դաչիչը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |