Ադրբեջանը կարող է սպառազինվել իսրայելյան «Երկաթե գմբեթ» համակարգերով15 սեպտեմբերի 2014 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Բաքվում տեղի ունեցած ADEX-2014 սպառազինությունների ցուցահանդեսի շրջանակում բանակցություններ են տեղի ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Ինչպես գրում է haqqin.az-ը իսրայելյան ԶԼՄ-ների վրա հղումով, իսրայելյան կողմը ցուցադրել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանական համակարգերը: Բացի այդ նախագահի հետ բանակցություններից հետո խոհրդակցություններ են տեղի ունեցել մի քանի նախարարների հետ: «Երկաթե գմբեթ»-ը 4-70 կմ հեռահարության չկառավարվող տակտիկական հրթիռներից պաշտպանվելու համար նախատեսված հակահրթիռային պաշտպանության տակտիկական համակարգ է։ Մշակված է իսրայելական Rafael Advanced Defense Systems ընկերության կողմից։ Սպառազինության ընդունման սկզբնաժամկետն էր 2011 թվականը։ Ամեն մարտկոցը կարող է պաշտպանել մոտավորապես 150 քառակուսի կիլոմետր տարածք: Ցուցահանդեսին մասնակցել է 5 իսրայելյան ընկերություն: Իսրայելյան այլ զինատեսակների վերաբերյալ շահագրգռվածության մասին տեղեկատվություն չկա: Ավելի վաղ Ադրբեջանն Իսրայելից գնել է 1,6 մլրդ դոլարի ռադիոլոկատորներ, անօդաչու սարքեր, հականավային հրթիռներ, ականազերծման համակարգեր ու հրաձգային զենք: Ավելի վաղ Բաքուն նաև ՀՕՊ համակարգեր է գնել, մասնավորապես, Ռուսաստանից՝ C 300-«Ֆավորիտ», Բելառուսից՝ «Բուկ»- ՄԲ: Ադրբեջանը չի սահմանափակվում պաշտպանական զենքի գնումներով. վերջին մի քանի տարիներին ադրբեջանցիները գնել են հարյուրավոր տանկեր ու այլ զրահատեխնիկա, հրետանային համակարգեր, տասնյակ ուղղաթիռներ և ինքնաթիռներ, ինժեներական տեխնիկա, ականանետեր, հակատանկային տեխնիկա: Զենքի հիմնական մատակարարն Ադրբեջանին Ռուսաստանն է, խոշոր առաքումներ են իրականացնում նաև Ուկրաինան և Բելառուսը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |