Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Ուելսը ներկայացնող պատգամավորների մեծամասնությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Ուելսը ներկայացնող պատգամավարոների մեծամասնությունը ստորագրել է հայերի եւ ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: «Սա պատմական օր է Ուելսի համար: Կասկած չկա, որ Ուելսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ Ասորիների ցեղասպանությունը: Մենք կշարունակենք բողոքել Մեծ Բրիտանիայի Ցեղասպանության ժխտման քաղաքականության դեմ, որը նա վարում է, ելնելով Թուրքիայի հետ հարաբերություններում տնտեսական շահերից: Մեր առաջնային խնդիրն է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցը օրակարգ մտցնելը: Այս հարցի վրա չպետք է տաբու դրվի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններում: Մենք պնդում ենք, որ եվրոպական ընտանիք մուտք գործելու համար Թուրքիան պետք է վերադարձնի Հայաստանի հողերը»,-հայտարարել է Ուելս-Հայաստան միության ներկայացուցիչը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---