Բաքվում հայտարարում են, որ Քոչարյան-Ալիեւ մյուս հանդիպումը կարող է կայանալ մինչեւ 2006 թվականի վերջը 6 հունիսի 2006 - 15:36 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում ստեղծված իրավիճակը շարունակում է Հայաստանի վրա որոշակի ճնշում ներկայացնել: Ես կարծում եմ, որ առաջիկա բանակցությունների ընթացքում հիմք է ստեղծվելու առաջընթացի համար կողմերի միջեւ վերջանական համձայնագիր ստորագրելու ուղությամբ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքերով, Բուխարեստում անցած «Երկխոսության ու դաշնակցության սեւծովյան ֆորում» գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահը ելույթով է հանդես եկել, որում մանրամասն հայնել է երկրի վերջերս արձանագրած զարգացումները ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքկան ասպարեզներում: Ի. Ալիեւը հատկապես շոշափել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:Միեւնույն ժամանակ, Ն. Մամեդովը նշել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների բանակցությունները կայացել են ինչպես լայն ձեւաչափում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԱԳՆ ղեկավարների մասնակցությամբ, այնպես էլ երես առ երես: «Հանդիպումները կայացել են երկու օր. առաջին օրը` 3.5 ժամ, երկրորդ օրը` ժամից ավելի: Բանակցություններն ընթացել են չափազանց լարված»,- նշել է նա` ավելացնելով, որ, չնայած, որոշ հարցերով համաձայնության հասել են, վերջնական արդյունքի դեռ չեն եկել: Ն. Մամեդովը հայտնել է, որ, չնայած, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների մյուս հանդիպման կոնկրետ ամսաթիվ գոյություն չունի, բացառված չէ, որ այն կկայանա մինչեւ 2006 թվականի վերջը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |