Հայաստանն անհանգստացած է Մոսկվայում հայերի սպանությամբ 6 հունիսի 2006 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Ռուսասատնի ԱԳՆ մամլո քարտուղարի միջոցով անհանգստություն է հայտնել վերջերս Մոսկվայում հայազգիների սպանությունների կապակցությամբ: Այդ մասին լրագրողների հետ ունեցած զրույցում հայտնել է Հայաստանի փոխարտոգրծնախարար Գեղամ Ղարիբջանյան: Նրա խոսքերով, խնդիրը բավականին բարդ է, «եւ մենք ուշադրությամբ հետեւում ենք գործընթացին»: «Մոսկվայում հայկական դեսպանատան աշխատակիցները հանդիպումներ են անցկացնում, եւ կարծում եմ, որ առաջիկա պաշտոնական հանդիպումների ժամանակ այդ հարցը անպայման կքննարկվի: Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որ հետագայում մեր հայրենակիցների հետ նման միջադեպեր տեղի չունենան»,- հայտարարել է նա:Փոխնախարարը նաեւ նշել է, որ հարցին հարթային վերաբերվել պետք չէ` արդյոք նրանք Հայաստանի քաղաքցիներ են թէ ոչ, անհրաժեշտ է հարցին գլոբալ տեսանկյունից մոտենալ: «Այս հարցը ես պատրաստվում եմ նաեւ քննարկել Ռուսաստանի փոխարտգործնախարարի հետ»,- նշել է նա: Ընդ որում, Ղարիբջանյանը նշեց, որ ռուսական ազգայնամոլական կազմակերպություններին ռուսական պետական մարմինների աջակցության մասին չի էլ խոսում: «Վերջերս պաշտոնից հեռացվեց Ռուսաստանի գլխավոր դատախազը: Կարծում եմ, որ դրա պատճառներից մեկն է եղել նմանատիպ խմբավորումների հետ անարդյունավետ պայքարը, եւ կարծում եմ, որ այդ ուղղվածությունը կդառնա գլխավորը նոր դատախազի աշխատանքում»: Միեւնույն ժամանակ, Գեղամ Ղարիբջանյանը ընդգծել է, որ ազգամիջյան թշնամանքի խնդիրը գոյություն ունի էժան աշխատուժով շատ երկրներում, հայտնում է Regnum-ը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից |