Դոլարի փոխարժեքը պատմական ռեկորդ է սահմանել Ռուսաստանում![]() 27 սեպտեմբերի 2014 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Մոսկովյան բորսայի սակարկություններում պատմության մեջ առաջին անգամ դոլարի փոխարժեքը հատել է 39 ռուբլու սահմանը: Ինչպես գրում է gazeta.ru-ն, ավելի վաղ ուրբաթ օրը սակարկությունների ժամանակ դոլարի փոխարժեքը ռուբլու համեմատ աճել է 47 կոպեկով և կազմել է 38,9695 ռուբլի: Հանգստյան օրերի և երկուշաբթվա համար ԿԲ սահմանած եվրոյի պաշտոնական փոխարժեքը ռուբլու համեմատ աճել է 49,37 կոպեկով՝ մինչև 49,3386 ռուբլի, դոլարի կուրսը աճել է 42,36 կոպեկով՝ հասնելով 38,7243 ռուբլու: Ռուբլու անկման պատճառներից են արևմտյան երկրների պատժամիջոցները, որոնք անդրադարձել են բանկային, պաշտպանական, էներգետիկ ոլորտների վրա, նավթի գների անկումը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ինտերֆաքսը ֆինանսների նախարարության երկարաժամկետ ռազմավարական ծրագրման դեպարտամենտի տնօրեն Մաքսիմ Օրեշկինսի վրա հղումով, էներգակիրների գների անկումը և արևմտյան պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կազմել են նրա ՀՆԱ մոտ 4 տոկոսը: Այդքանից 2 տոկոսը պատժամիջոցների գինն է: Urals նավթի գնի անկումը մեկ բարելի համար 110 դոլարից մինչև 93 դոլար, իսկ գնի նվազումը 17 դոլարով նշանակում է արտահանման նվազում 55 մլրդ դոլարով տարեկան կտրվածքով: Ընդհանուր առմամբ, ըստ Fitch գնահատականի 2014-ին ակնկալվում է ռուսական տնտեսության աճ 0,3 տոկոսվով: 2015-ին աճը կարող է կազմել 1 տոկոս: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |