Հայաստանը հանդես է գալիս ՍԾՏՀԿ քաղաքականացման դեմ

PanARMENIAN.Net - Հայաստանը դեմ է նրան, որ որոշ երկրներ օգտագործեն Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՍԾՏՀԿ) իրենց քաղաքական խնդիրները լուծելու համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Նրա խոսքերով, որոշ երկրներ ՍԾՏՀԿ նիստերի ժամանակ ձգտում են օգտագործել այս ամբիոնը իրենց նեղ քաղաքական խնդիրների լուծման համար: «Սակայն ընդհանուր ջանքերով, այդ թվում եւ Հայաստանի, հաջողվեց խուսափել այս կազմակերպության քաղաքականացումից»,-ասել է նա:



Միեւնույն ժամանակ Ա.Կիրակոսյանը կարեւորել է ՍԾՏՀԿ առաքելությունը, հատկապես կազմակերպության Եվրամիության հետ հաստատվող համագործակցության լույսի ներքո: «Այդ համագործակցությունը համահունչ է ԵՄ բարիդրացիության քաղաքականությանը եւ կնպաստի առավել ամուր կապերի ստեղծմանը մասնակից երկրների միջեւ»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---