«Էրեբունի-Երևան 2796». Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ

«Էրեբունի-Երևան 2796». Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-12-ին նշվելու է Երևանի 2796-ամյակը. կարգախոսը` «Երևան՝ իմ տուն»: Այս տարի առաջին անգամ քաղաքի տոնակատարությանը նախորդելու է կոնֆերանս՝ «Երևան-2025» խորագրով, որին մասնակցելու են աշխարհի տարբեր քաղաքներից ժամանած հյուրեր. բանախոսները կներկայացնեն Երևան քաղաքի տեսլականը, զարգաման հեռանկարները, պատկերացումները։

Այս տարի առաջին անգամ «Էրեբունի-Երևան 2796»-ը նաև սոցիալական բաղադրիչ ունի։ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ տոնական միջոցառումների շրջանակում առաջին անգամ անցկացվող ծրագրի շնորհիվ մայրաքաղաքի 2796 ընտանիքի մատուցվում են անակնկալ նվերներ։

Բուն տոնակատարությունները մեկնարկելու են հոկտեմբերի 11-ին։ Ժամը 14։00-ից Էրեբունի փողոցի ողջ երկայնքով կլինեն ազգային խաղեր, կցուցադրվեն ժողովրդական արվեստի գործեր, ազգային խոհանոցներ, իսկ երեկոյան ժ. 19։00-ից կմեկնարկի «Երևանում տոն է» խորագրով համերգը։ Համերգին կհնչեն Երևանին նվիրված հին ու նոր երգեր, կլինեն պրեմիերաներ։

Հոկտեմբերի 11-ին միջոցառումների ժամանակացույցը`

14.00 Ժողովրդական արվեստի գործերի, ազգային տարազի, խոհանոցի ցուցադրություն

15.00 Ազգային խաղերի մեկնարկ

16.00 «Պատանի երաժիշտների Երևանը» համերգ

16.30 Լարախաղացների մրցույթ

17.00 Ազգային և ժողովրդական երգարվեստի համերգ

19.00 Համերգային ծրագիր «Երևանում տոն է…» («Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հրապարակ)

«Էրեբունի-Երևան 2796»-ի միջացառումների հիմնական մասը տեղի կունան հոկտեմբերի 12-ին`

10.00 Ջրցան մեքենաների շքերթ Երևանի փողոցներում

10.30 Երևան ԱՐՏ (Սարյան պուրակ)

11.00 Երևան քաղաքի հուշարձանների լվացում

12.00 «Երևանյան էսքիզներ» քաղաքաշինական նախագծերի էքսպո (Թամանյանի արձանի հարևանությամբ)

13.00 Մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն (Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնին հարակից տարածք, Աբովյան 13)

14.00 Տոնական շքերթ (Երևանի քաղաքապետարանից Հանրապետության հրապարակ)

14.30 Մարաթոնյան վազք՝ 2796մ (Մատենադարանից Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ)

15.00 «Իմ հին ու նոր Երևան» խորեոգրաֆիկ պատկեր (Հանրապետության հրապարակ)

15.00 Մանկական տոնական ծրագրեր (Կիրովի անվան մանկական զբոսայգի - տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթների հերոսներ)

15.00 Ուսանողական հարթակ (Կոնսերվատորիայի պուրակ)

15.00 «Տոնական զբոսանք» թատերական և կրկեսային ներկայացոմներ (Հյուսիսային պողոտա)

15.00 Մարզական ցուցադրական ելույթներ (Ազատության հրապարակ)

15.00 «Երեք ժամանակներ» լուսանկարչական տաղավարներ - (Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտք)

15.30 Ողջույն աշխարհի ազգերից (Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների և էթնիկ համույթների կատարումներ (Ստ. Շահումյան հրապարակ)

15.30 Ազգային և ժողովրդական երգարվեստի համերգ (Մաշտոց-Բուզանդ խաչմերուկ)

15.30 Երևանյան բակային խաղերի մրցույթներ (Անգլիական այգի)

15.30 Էստրադային համերգ (Ստ. Շահումյան հրապարակ)

15.30 Կարաոկե (Շ. Ազնավուրի հրապարակ)

16.00 Առագաստային սպորտի ցուցադրական ելույթներ - (Կարապի լիճ)

16.30 Հեծանվավազք (Արգիշտի փողոց - Իտալիայի փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Սայաթ-Նովայի պողոտա - Մաշտոցի պողոտա - Իսակովի պողոտա՝ մինչև հեծանվահրապարակ)

17.00 Դասական երաժշտության համերգ (Կոնսերվատորիայի պուրակ)

17.30 Շախմատի մրցույթ անվանի շախմատիստների մասնակցությամբ (Շ. Ազնավուրի հրապարակ)

18.00 Ջազ համերգ (Կասկադ համալիր, Գաֆէսճեան հիմնադրամ)

18.00 Էստրադային համերգ (Ստ. Շահումյան հրապարակ)

18.30 Բառդ երաժիշտների երեկո (Մոսկովյան պուրակ)

19.30 «Երևան՝ իմ տուն» գալա համերգ (Հանրապետության հրապարակ)

20.00 Ռոք համերգ (Ազատության հրապարակ)

22.00 Երիտասարդական դիսկոտեկ (Հանրապետության հրապարակ)

Ինչպես տեղեկացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, մշակութային ծրագրերին ու կոնֆերանսին բյուջեից 130 մլն դրամ է հատկացվել, քաղաքի տոնական ձևավորմանը՝ 18 մլն դրամ, սոցիալական ծրագրին՝ 50 մլն դրամ։

«Բնականաբար, այսքանով չենք կարող սահմանափակվել։ Քաղաքապետարանն, անշուշտ, ունի բազմաթիվ գործընկերներ, ում հետ տևականորեն համագործակցում է և ովքեր «Էրեբունի-Երևան 2796»-ին ևս անմասն չեն»,- նշել է նա։

«Էրեբունի-Երևան-2796» տոնակատարության նախօրյակին` հոկտեմբերի 4-ին` ժամը 11-ին, Մատենադարանին հարակից տարածքից կգործարկվի մայրաքաղաքի առայժմ ամենաերկար հեծանվուղին: Երթուղին կձգվի մատենադարանից մինչև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Հեծանվուղու բացման առիթով կազմակերպված հեծանվային մարաթոնին կմասնակցիշուրջ 400 հեծանվորդ: Երթի ավարտին՝ ժամը 13.00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա շոու-ծրագիր, որին կմասնակցեն Մոսկվայից ժամանած պրոֆեսիոնալ հեծանվորդներ, որոնք հատուկ պատրաստված հարթակների վրա կներկայացնեն հնարքներ `BMX հեծանիվներով:

Երթուղին սկսվում է Մաշտոցի պողոտայի Մատենադարանին հարակից տարածքից, այնուհետ անցնում Մաշտոցի, Սայաթ-Նովայի պողոտաներով, Տերյան, Պուշկինի, Աբովյան, Հանրապետության հրապարակ, Վ. Սարգսյան փողոցներով մինչև Երևանի քաղաքապետարանի վարչական շենք, Գրիգոր Լուսավորչի, Խորենացու փողոցներով ձգվում «Տաշիր» առևտրի կենտրոն, այնուհետ Տիգրան Մեծի պողոտայով երկաթգծի կայարան և Արցախի ու Էրեբունու փողոցներով հասնում մինչև «Էրեբունի» թանգարան: Հետադարձը՝ «Էրեբունի» թանգարան, Ազատամարտիկների փողոցով մինչեւ Էրեբունի վարչական շրջանի վարչական շենք, Սասունցի Դավթի փողոցով մինչև երկաթգծի կայարան, այնուհետ Տիգրան Մեծի պողոտայով մինչեւ «Այրարատ» կինոթատրոն, Խանջյան, Մոսկովյան փողոցներով մինչեւ Մաշտոցի պողոտա և մատենադարան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---