ԱՄՆ Պետդեպն առաջարկում է Թուրքիային ու Կիպրոսին «արդար» կիսել կղզու նավթի ու գազի պաշարները![]() 7 հոկտեմբերի 2014 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնը ճանաչում է բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) էներգառեսուրսներ արդյունահանելու Կիպրոսի իրավունքը: Այդ մասին հոկտեմբերի 6-ին հայտարարել է լրագրողների համար հերթական ճեպազրույցում ԱՄՆ Պետական դեպարտամենտի պետ Ջեն Փսակին: Այդպես է նա մեկնաբանել թուրքական հետազոտական նավի գործուղումը Կիպրոսի ԲՏԳ սեյսմիկ հետախուզման համար՝ նպատակ ունենալով բնական գազի հանքերի հետախուզումը: «Մենք ճանաչում ենք Կիպրոսի Հանրապետության սեփական ռեսուրսների ու բացառաիկ տնտեսական գոտու իրավունքը: Մենք շարունակում ենք համարել, որ նավթի ու գազի պաշարները կղզում, ինչպես և մյուս պաշարները, պետք է արդար բաժանել երկու համայնքների միջև ընդհանուր կարգավորման շրջանակում»,-ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: Բացի այդ, ասել է նա,- Վաշինգտոնը «կարևոր է համարում այն գործողություններից խուսափելը, որոնք կարող են հանգեցնել լարվածության սրմանը տարածաշրջանում»: «Եվ մենք, անկասկած, կշարունակենք սատարել ՄԱԿ հովանու ներքո ընթացող գործողություններին, որ ուղղված են կղզու վերամիավորմանը որպես երկհամայնքային դաշնություն»,-ասել է Փսակին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նախօրեին Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդիսը հայտարարեց, որ Թուրքիան սպառնալիքի տակ է դնում Կիպրոսի հարցի կարգավորման շուրջ բանակցությունների հաջողությունն իր սադրիչ գործողություններով հանրապետության բացառիկ տնտեսական գոտում: «Մենք հատկապես լուրջ զարգացում ենք համարում Թուրքիայի կողմից հետազոտական նավի գործուղումը կղզուց դեպի հարավ ընկած շրջան, որտեղ այժմ աշխատում են իտալական Eni և հարավկորեական «Կոգազ» ընկերությունները»,-ասել է մամուլի ասուլիսում ԱԳՆ ղեկավարը: Ըստ նրա, արդյունավետ բանակցությունները չեն կարող շարունակվել «նման սադրանքի պայմաններում»: Այնուամենայնիվ, նա հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ հանրապետության իշխանությունները մտադիր են դադար վերցնել ու կասեցնել բանակցությունները: «Ամեն դեպքում որոշումն ընդունելու է նախագահ Նիկոս Անաստասիադիսը,-հայտնել է Կասուլիդիսը:-Երեքշաբթի նա խորհրդակցություն կանցկացնի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ: Այս պահի դրությամբ մենք մի շարք պատասխան դիվանագիտական ու իրավաբանական միջոցների ցուցակ ենք պատրաստել»: Հոկտեմբերի 3-ին Անկարան հրապարակեց այսպես կոչված նավիգացիոն տելեքս (NAVTEX)՝ իրազեկում այն մասին, որ Միջերկրական ծովի որոշակի հատվածում հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 30-ը «Բարբարոս» թուրքական հետազոտական նավը սեյսմիկ հետախուզում կանցկացնի՝ որոնելով բնական գազի հանքեր: Հենց այդ շրջանում է գտնվում կիպրոսյան ԲՏԳ-ն և այնտեղ է Eni ընկերությունը փորձնական հորատանցք հորատում ըստ կոնցեսիոն համաձայնագի Կիպրոսի կառավարության հետ: Սակայն Անկարան, որը չի ճանաչում Կիպրոսի Հանրապետությունը, անտեսում է գոյություն ունեցող սահմանները Միջերկրական ծովի արևելքում և Նիկոսիայի հետ կնքած միջազգային համաձայնագրերը: Ավելի ուշ Թուրքիայի հասցեին զգուշացումով հանդես եկավ Հունաստանի ԱԳՆ-ն՝ կոչ անելով Անկարային հարգել միջազգային օրենքները իր ԲՏԳ-ում գազ ու նավթ հետախուզզելու Կիպրոսի իրավունքը: «Հակառակ դեպքում Թուրքիան կարող է մոռանալ ԵՄ անդամ դառնալու մտադրության մասին»,-հայտարարել է Հունաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Կոնստանտինոս Կուտրասը: Բնական գազի զգալի պաշարները Կիպրոսի առափնյա շրջանում դեռ 2011 թ. հայտնաբերել էր ամերիկյան Noble Energy ընկերությունը: Դրանից հետո կառավարությունը համաձայնագիր կնքեց Eni և «Կոգազ» կոնսորցիումների, ինչպես նաև ֆրանսիական Total-ի հետ: «i>«Աթիլա» գործողությունը (Թուրքիայի զինված ուժերի ներխուժումը հյուսիսային Կիպրոս) իրականացվեց 1974 թվականի հուլիսի լույս 21-ի գիշերը: Ներխուժումը տեղի ունեցավ Հունաստանում «սև գնդապետների» խունտայի կառավարման վերջին օրերին ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի թողտվությամբ, որոնք հանդես էին գալիս որպես Կիպրոսի հունական ու թուրքական համայնքների միջև լիազորությունների բաժանման մասին նախկինում կնքված համաձայնության երաշխավորներ: Որպես անկախ պետություն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից, որը, ըստ ՄԱԿ-ի բանաձևերի օկուպացնում է այս տարածքը, որը զավթվել է Կիպրոսի Հանրապետությունից` 1974 թվականի ներխուժման ժամանակ։ Աշխարհի պետությունների մեծ մասը համարում է, որ Հյուսիսային Կիպրոսը Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքն է։ Կղզու օկուպացված մասում գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են քրիստոնեական հուշարձանները՝ Թուրքիան, ինչպես միշտ, փորձում է ոչնչացնել բնիկ բնակչության գոյության հետքերը: Կիպրոսի Հանրապետությունը պահպանում է կղզու ամբողջ տարածքի ինքնիշխանությունը, 2004 թվականից անդամակցում է Եվրամիությանը: ԵՄ-ն համարում է, որ կղզու հյուսիսային մասը ժամանակավորապես չի վերահսկվում օրինական կառավարության կողմից: Կղզու միավորման մասին բանակցություններն ընթանում են թուրքական զորքերի ներխուժումից ի վեր, սակայն ապարադյուն: 2013-ի դեկտեմբերի վերջում Հունաստանի ԱԳՆ-ն, որին 2014-ի հունվարի 1-ին անցավ ԵՄ-ումնախագահությունը, հայտարարել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանավեճ սկսելու իմաստ չի տեսնում, քանի դեռ Անկարան չի ճանաչել Կիպրոսի Հանրապետությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |