ՀՀ-ում գենդերային հավասարության ու ընտանեկան բռնությունների խնդիրները` ԵԽ ՄԻ հանձնակատարի ուշադրության կենտրոնում

ՀՀ-ում գենդերային հավասարության ու ընտանեկան բռնությունների խնդիրները` ԵԽ ՄԻ հանձնակատարի ուշադրության կենտրոնում

PanARMENIAN.Net - Հայաստանը մեծապես կարևորում է Եվրոպայում մարդու իրավունքների հիմնական երաշխավոր հանդիսացող կառույցի՝ ԵԽ-ի հետ գործակցությունն ու վերջինիս աջակցությունը մեր երկրում իրականացվող շարունակական բարեփոխումներին: Այս մասին հոկտեմբերի 7-ին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով, այդ ամենում, անշուշտ, մեծ դեր է վերապահված ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի ինստիտուտին, որի հետ Հայաստանն ավանդաբար կառուցողական և փոխշահավետ մթնոլորտում արդյունավետ գործակցություն է ունեցել: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ Մուիժնիկսի պաշտոնավարման ընթացքում էլ այդ փոխգործակցությունը շարունակվում է և վստահություն է հայտնել, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի այցելությունը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերություններում:

Նիլս Մուիժնիկսն էլ նշել է, որ տարբեր երկրներ այցելությունների ժամանակ աշխատանքային հագեցած օրակարգից տվյալ երկրի համար առավել կարևոր որոշակի խնդիրներ է առանձնացնում, որոնց վրա էլ կենտրոնանում է հանդիպումների ընթացքում: Հայաստան այցելելիս, ըստ նրա, որոշել են կենտրոնանալ դատական համակարգի բարեփոխումների, կանանց և տղամարդկանց հավասարության ու ընտանեկան բռնությունների խնդիրների վրա: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ընդգծել է, թե ուրախ է տեղեկանալ, որ այդ բնագավառներում առաջընթաց է արձանագրվել:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացին, ԵԽ-ին անդամակցելուց հետո Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը, այդ թվում՝ մի շարք ուղղություններով բարեփոխումներին:

Հանրապետության նախագահը նշել է, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավական պետության սկզբունքների խորացման ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները եղել են հետևողական և որ ամենակարևորն է՝ դրանք կրում են շարունակական բնույթ: Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում, որոնց արդյունքները տեսանելի են և անշրջելի:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին նախօրեին ընդունել է նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի և, մասնավորապես, մարդու իրավունքների հանձնակատարի դերը՝ ԵԽ անդամ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության գործում։

«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևորում ենք ինչպես Եվրոպայի խորհրդի, այնպես էլ՝ միջազգային այլ ատյանների հետ գործակցությունը: Հայաստանը վավերացրել է մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի բոլոր հիմնական փաստաթղթերը և համապատասխան բարեփոխումներ է իրականացրել այդ ուղղությամբ», - ասել է նախարար Նալբանդյանը։

Նիլս Մուիժնիկսը նշել է, որ Երևան է ժամանել բավականին հագեցած աշխատանքային օրակարգով՝ նպատակ ունենալով առավել խորացնել Հայաստանի տարբեր կառույցների հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հաստատված արյունավետ գործակցությունը։

Նախարար Նալբանդյանը և հանձնակատար Մուիժնիկսը դրական են գնահատել Հայաստան - Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի իրագործման ընթացքը։

Կարևորվեց ՀՀ կառավարության կողմից առաջիկա երեք տարիների համար հաստատված «Հայաստանի` Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի» իրականացումը։

Նախարար Նալբանդյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում միջազգային հումանիտար իրավունքի նորմերի, տարրական մարդասիրական նորմերի կոպիտ խախտումների վրա, ինչի հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնված հայերի՝ խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերվում, որը շատ հաճախ նրանց մահվան պատճառ է հանդիսանում:

Հյուրի խնդրանքով Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---