Պենտագոնի նախկին ղեկավարը քննադատել է ԱՄՆ նախագահին. Օբաման խարխլել է ԱՄՆ հանդեպ վստահությունը

Պենտագոնի նախկին ղեկավարը քննադատել է ԱՄՆ նախագահին. Օբաման խարխլել է ԱՄՆ հանդեպ վստահությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում լույս է տեսնում ԱՄՆ ՊՆ նախկին ղեկավար Լեոն Պանետտայիհուշերի ժողովածուն, որտեղ նա քննադատում է գործող նախագահ Բարաք Օբամային:

Պենտագոնի նախկին ղեկավար Պանետտայի «Արժանի ճակատամարտեր» (Worthy Fights) գրքում բացահայտ քննադատում է Օբամային 2011-ին զորքերն Իրաքից արագ դուրս բերելու համար: Սպիտակ տունն «այնքան էր ուզում շուտ ազատվել Իրաքից, որ որոշեց դուրս բերել զորքերը, համաձայնագրի դրույթներն ավարտին հասցնելու փոխարեն, ինչը թույլ կտար պահպանել մեր ազդեցությունը»,-գրում է Պանետտան:

ՊՆ նախկին ղեկավարը բավականին կոշտ է քննադատում նաև Օբամայի դիրքորոշումը Սիրիայի հարցում՝ ըստ նրա, նախագահը պետք է հենց սկզբից սկսեր զինել Ասադի «չափավոր» ընդդիմադիրներին, սակայն չարեց դա, հայտնում է Գազետա. ռու-ն:

Պանետտան մեղադրում է Օբամային «ԱՄՆ-ի հանդեպ վստահությունը խարխլելու» մեջ. ԱՄՆ նախագահը նշեց այն «կարմիր գիծը», որը Ասադը չպետք է հատեր՝ քիմզենքի կիրառումը, սակայն, երբ Սիրիայի նախագահը չվախեցավ սպառնալիքից, վճռական գործողություններ ամերիկացիների կողմից չձեռնարկվեցին:

Ըստ քաղաքագետ, Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի փորձագետ Անդրեյ Սուշենցովի, քննադատական հիշողությունների հրապարակումը վկայում է Պանետտայի քաղաքական հավակնությունների մասին: «Գուցե, նա իրեն այլ պաշտոնում է տեսնում: Ուստի հիմա ձգտում է ցույց տալ, որ իր դերն այդ ամենի մեջ դրական է եղել: Երբ կարողացել է օգնել է, չի կարողացել՝ ջանացել է գործուն խորհուրդ տալ»,-ասում է քաղաքագետը:

Ինչպես նշում է պարբերականը, Պանետտան առաջին նախկին աշխատակիցը չէ, որ դժգոհում է Օբամայից, օգտվելով Ամերիկայում տարածված քաղաքական հուշերի ավանդույթից:

Ավելի վաղ նախագահին քննադատեց Պանետտայի նախորդ Ռոբերտ Գեյթսը իր «Նախարարը պատերազմում» հուշերում: Գրքում Օբամայի մասին ասվում է, որ նա որոշումներ էր կայացնում Աֆղանստանի վերաբերյալ, ղեկավարվելով քաղաքական, ոչ թե ռազմական տրամաբանությամբ: Թեև գրքում նաև դրական կարծիքներ կան, բայց գրքի հրատարակումից հետո Օբաման ստիպված եղավ արդարանալ:

Ավելի վաղ Պանետտան USA Today-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի պայքարը ԻՊ դեմ կարող է 30 տարի տևել: Նա բացատրում է դա ԱՄՆ վարչակազմի սխալներով վերջին 3 տարում: Նա հիշատակել է նաև Օբամայի 2012-ի որոշումը Ասադի հակառակորդներին զինելու մասին, ինչը նպաստեց ԻՊ գրոհայինների հզորացմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

Իսլամիստների դեմ միջազգային կոալիցիան գլխավորող ԱՄՆ-ն ռմբակոծում է Իրաքի տարածքում գտնվող ԻՊ դիրքերը օգոստոսի կեսից, իսկ առաջին հարվածները Սիրիայի տարածքին հասցվեցին սեպտեմբերի 23-ին: Սեպտեմբերի 26-ին Պենտագոնը հանդես եկավ Իրաքում ու Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու օգտին:

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ելույթ ունենալով Հարվարդի համալսարանում, հայտարարել է, որ ԱՄՆ արաբ դաշնակիցներն ու Թուրքիան այն երկրների թվում են, որոնք ֆինանսական աջակցություն են տրամադրել «Ալ Քայիդա» խմբավորմանը Սիրիայում: ավելի ուշ Բայդենը ներողություն խնդրեց Թուրքիայից ու ԱՄԷ ասածի համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---