Լուկաշենկոն նույնպես ստորագրեց ԵՏՄ մասին պայմանագիրը. Հոկտեմբերի 10-ից ԵվրԱզԷՍ չի լինի10 հոկտեմբերի 2014 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի վավերացման վերաբերյալ օրենքը, հայտնել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կոբյակովը: Նա ուշադրություն է հրավիրել մի շարք կարևոր դրույթների վրա: Սկզբունքային է, որ օրենքի տեքստում վերարտադրված է մայիսին Աստանայում Լուկաշենկոյի արած հայտարարությունը: Բելառուսը պարտաճանաչ կերպով կկատարի իր պարտավորությունները, որ ստանձնում է պայմանագրի ստորագրումով և այլ միջոցներ կձեռնարկի այն կյանքի կոչելու համար, եթե կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերվեն առանձին ապրանքների մասով խոչընդոտների, սահմափակումների ու առևտրից հանելու վերաբերյալ: Առաջին հերթին դա վերաբերում է էներգակիրներին, հավաքող արտադրություններին, ավտոփոխադրումների ազատականացմանը և զգայուն այլ պահերին Բելառուսի տնտեսության համար, գրում է «Բելառուսն այսօր»: Հոկտեմբերի 10-ին Մինսկում աշխատանքն է սկսում ԱՊՀ երկրների և Եվրասիական տնտեսական միության անդամների գագաթնաժողովը, որտեղ նախատեսվում է ստորագրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն արդեն Մինսկում են: Ինրչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Եվրասիական տնտեսական ընկերակցությունը, որի անդամներն էին Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը (ԵվրԱզԷՍ) հոկտեմբերի 10-ին դադարեցնում է գոյությունը: Ուղիղ 10 տարի առաջ՝ 2000 թ. հոկտեմերի 10-ին ստեղծված միավորման գործունեությունը կկասեցվի Մինսկում, որտեղ վերոնշյալ պետությունների ղեկավարները, այդ թվում ՌԴ նախագահ Պուտինը, հավաքվել են քննարկելու հետագա ինտեգրման հեռանկարները: Ինչպես լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, «ԵվրԱզԷՍ-ը դադարեցնում է գործունեությունը, քանի որ 2015-ի հունվարի 1-ից կսկսի գործել Եվրասիական տնտեսական միությունը»: Նախագահները պայմանագիր կստորագրեն այդ միավորման աշխատանքի դադարեցման վերաբերյալ: «ԵվրԱզԷՍ-ի գործունեությանը վերջ կդրվի, թեև քարտուղարությունը կշարունակի գործել մինչև 2015-ի սկիզբը, հետո կազմակերպությունը լիովին կդադարեցնի իր գոյությունը»,-հստակեցրել է նա: Ուշակովը նշել է, որԵվրԱզԷՍ-ում «լայնածավալ իրավապայմանագրային բազա է ստեղծվել՝ 2015 համաձայնագիր բազմակող առևտրատնտեսական համագործակցության համար, որոնք հիմք կհանդիսանան եվրասիական ինտեգրման զարգացման համար»: «Ընկերակցության գործառնություններից շատերը արդեն փոխանցվել են Եվրասիական տնտեսական միությանը, շատ փաստաթղթեր վերաձևակերպվել են»,-ասել է նա: Կրեմլի ներկայացուցիչը պարզաբանել է, որ այն ոլորտներում, որոնք ԵՏՄ կանոնակարգմանը ենթակա չեն՝ սոցիալ-հումանիտար, միջտարածաշրջանային գործակցություն, ոլորտային գործակցություն, նախկինում կնքված միջազգային պայմանագրերն ու ընդունվաՙծ միջպետական նպատակային ծրագրերը կշարունակեն իրագործվել միջպետական մակարդակով»: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք ստորագրեց ԵՏՄ մասին պայմանագիրը վավերացնելու վերաբերյալ: Մինչ այդ ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարեց, որ մինչ հոկտեմբերի 10-ը պատրաստ կլինի ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը, որը ստորագրվելու դեպքում ուժի մեջ կմտնի հունվարի 1-ին: Հոկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին ՀՀ միանալու մասին պայմանագրի նախագծին: . Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |