Կատալոնիայի իշխանությունները չեն կարող անկախության հանրաքվե անցկացնել. Այլընտրանք են որոնում14 հոկտեմբերի 2014 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Կատալոնիայի իշխանությունները խոստովանել են, որ չեն կարողանա անկախության մասին հանրաքվե անցկացնել ինքնավարության ղեկավար Արթուր Մասի ստորագրած հռչակագրի շրջանակում, որն արգելափակվեց Իսպանիայի Սահմանադրական դատարանի կողմից, և այժմ այլընտրանքային տարբերակներ են որոնում: «Կատալոնիայի իշխանությունները բացառում են, որ հնարավոր կլինի հարցում անցկացնել սկզբից նախատեսվող հանրաքվեի մասին օրենքի շրջանակում, որը ստորագրել է Մասը»,-հայտարարել է երկուշաբթի ուշ երեկոյան Ժոան Էրերան՝ «Նախաձեռնություններ Կատալոնիայի համար՝ Կանաչներ»-ի առաջնորդներից մեկը Կատալոնիայի հիմնական կուսակցությունների առաջնորդների և ինքնավարության ղեկավարների հետ հերթական հանդիպման ավարտին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Հոկտեմբերի 14-ին այլընտրանքային առաջարկ արվեց հանրաքվեի վերաբերյալ: Տարբերակներից մեկը կարելի է համարել հարցումների մասին օրենքի այն մասը, որտեղ խոսք է գնում «քաղաքացիական մասնակցության գործընթացների մասին»: Այդ հատվածը Իսպանիայի կառավարությունը վիճարկել էր ՍԴ-ում: Փաստացի դա նշանակում է, որ նոյեմբերի 9-ին տեղի կունենա ոչ թե հանրաքվե, այլ հասարակական կարծիքի հարցում: Կատալոնիայի հիմնական կուսակցությունների թվում հանրաքվեի հարցում միասնություն չկա: Խոշորագույն քաղաքական ուժը՝ «Կոնվերգենցիա և Կատալոնիայի միությունն» իր հերթին գտնում է, որ եթե ՍԴ-ն չհանի օրենսդրական սահմանափակումը, ապա այն հնարավոր չի լինի անցկացնել: Վերջերս հեղինակություն ստացող «Կատալոնիայի ձախ ուժերը» հայտարարում են, որ անհրաժեշտ է այլընտրանք որոնել, բայց եթե «լինի քաղաքական կամք ու փոխզիջում», հնարավոր կլինի հանրաքվե անցկացնել նոյեմբերի 9-ին: Հոկտեմբերի 4-ին Կատալոնիայի առաջնորդ Արթուր Մասը հրամանագիր ստորագրեց նոյեմբերի 9-ին հանրաքվե անցկացնելու մասին չնայած Մադրիդի դիմադրությանը ու ՍԴ որոշմանը 5 ամսով հանրաքվեի մասին օրենքը կասեցնելու վերաբերյալ: Անջատողական շարժումներն ուժեղ են նաև Իսպանիայի այլ տարածաշրջաններում՝ առաջին հերթին, Բասկերի Երկրում և Անդալուսիայում: Ավելի լայն ինքնավարության պահանջով ու կատալոնացիներին սատարող կարգախոսներով հանդես եկավ Վալենսիան: Հազարավոր բնակիչներ հոկտեմբերի 9-ին ցույց կազմակերպեցին ինքնավարության մայրաքաղաքում՝ պահանջելով քաղաքական փոփոխություններ, պայքար կոռուպցիայի, ավտորիտարիզմի, հակասոցիալական քաղաքականության ու վալենսիական լեզվի ու մշակույթի նվաստացման դեմ: Ցուցարարները նաև վանկարկում էին կարգախոսներ՝ սատարելով հարևան Կատալոնիայի անկախության մասին հանրաքվե անցկացնելու իրավունքին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Եթե, այնուամենայնիվ, հանրաքվե անցկացվի, ապա մասնակիցներին հարկ կլինի պատասխանել երկու հարցի՝ «Համաձա՞յն եք, որ Կատալոնիան պետություն դառնա» (ինքնավարության կարգավիճակի բարձրացում) և «Եթե այո, ապա համաձա՞յն եք, որ Կատալոնիան անկախ պետություն դառնա» (անկախանա Մադրիդից): Անկախության գաղափարն արմատավորված է կատալոնացիների շրջանում, որոնք միլիոնանոց հանրահավաքներ են կազմակերպում հօգուտ անկախության:Կատալոնացիները պայքարում են անկախության համար արդեն 200 տարի՝ փաստացի, 1714 թ. Բարսելոնայի ճակատամարտում պարտվելուց հետո Իսպանիայի կազմի մեջ մտնելու պահից: Այդ ժամանակներից ի վեր արդեն 3 դար է պայքար է գնում անկախության համար: 1979 թ. Կատալոնիան ինքնավարություն ստացավ, այն ժամանակ էլ պաշտոնապես ճանաչվեց կատալոնական լեզվի գոյությունը: Տարածաշրջանի տնտեսական հաջողությունները նպաստում են անջատողական տրամադրություններին՝ 203 մլրդ եվրո ՀՆԱ-ն մոտավորապես համարժեք է Դանիայի կամ Ֆինլանդիայի տնտեսություններին, իսկ մեկ շնչի համար ՀՆԱ-ն այստեղ ավելի բարձր է, քան միջինը Իսպանիայում ու ԵՄ-ում: Տարածաշրջանի բնակչությունը մոտ 7,5 միլիոն է, տարածքը՝ մոտ 32 հազար քառակուսի կիլոմետր: Անջատողական տրամադրություններն ուժեղ են նաև Իսպանիայի այլ տարածաշրջաններում՝ Բասկերի Երկրում ու Անդալուսիայում: Photo: Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |