Ձերբակալվել են Վրաստանի ՆԳՆ նախկին պաշտոնյաներ. Նրանք առևանգել են 19-ամյա տղային ու փրկագին պահանջել14 հոկտեմբերի 2014 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ՆԳՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ձերբակալվել են Թբիլիսիի 19-ամյա բնակիչ Իոսիպ Գիորխելիձեին առևանգելու և նրան ազատ արձակելու դիմաց 300 հազար դոլար փրկագին պահանջելու կասկածանքով, ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ, հայտնում է Ինտերֆաքսը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ այս գործով իրականացված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում արդեն չորս մարդ է ձերբակալվել, այդ թվում Վրաստանի ՆԳՆ սահմանադրական անվտանգության դեպարտամենտի նախկին աշխատակից Դուրմիշխան Գվարչլիանին, ՆԳՆ հատուկ օպերատիվ դեպարտամենտի նախկին աշխատակից Ջեմալ Շոնիան, ինչպես նաև Ալեքսանդր Չանտուրիան և Գեորգի Կալդանին: Ըստ քննության տվյալների, հոկտեմբերի 10-ին Շոնիան և Կալդանին ներթափանցել են Գիորխելիձեի տուն և սպառնալով զենքով առևանգել Ռամին Գիորխելիձեի որդուն Իոսիպին: Նույն օրն առևանգիչները կապվել են Գիորխելիձեի հետ ու որդուն ազատ արձակելու համար 300 հազար դոլար պահանջել: Ըստ գերատեսչության, դրանից հետո Գիորխելիձեն դիմել է ոստիկանություն: «Օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում Շոնիան և Չանտուրիան հոկտեմբերի 12-ին ձերբակալվեցին Թբիլիսիում, իսկ հոկտեմբերի 13-ին՝ Գվարչլիանին Ծղնետի ավանում, Գեորգի Կալդանին՝ Արմազի գյուղում: Անձնական խուզարկության ժամանակ Կալդանիի մոտից առգրավվել է «ՏՏ» տիպի ատրճանակ և 10 հազար դոլար»,-հայտնում է ՆԳՆ-ն: Քննությունն այս գործով շարունակվում է Վրաստանի ՔՕ 114-րդ հոդվածի 2-րդ մասով՝ նախնական դավադրության հետևանքով պատանդի վերցնում շահ ստանալու նպատակով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել Համայնքապետ․ Բերքաբերում ականազերծումն ավարտվել է Նա նշել է, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները դեռևս չեն ավարտվել Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի |