Եվրամիությունը համաձայն է բանակցություններ սկսել Թուրքիայի հետ

PanARMENIAN.Net - Եվրամիության եկրներին հաջողվել է ընդհանուր դիրքորոշում գտնել Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների սկզբի վերաբերյալ: Համաձայնությունը հնարավոր դարձավ նախագահող Ավստրիայի ու Կիպրոսի շտապ բանակցություններից հետո: Թուրքիային Եվրամիություն ընդունելու վերաբերյալ բանակցությունները սպառնալիքի տակ հայտնվեցին վերջին րոպեին Կիպրոսի կողմից առաջ քաշված պահանջներից հետո: Կիպրոսը պնդում էր, որ Եվրամիությունը պետք է ստիպի Թուրքիային ճանաչել հունական Կիպրոսը եւ կատարել իր խոստումը կիպրոսյան նավերի համար թուրքական նավահանգիստներ ճանապարհ բացելու վերաբերյալ: Թուրքիան, իր հերթին, հայտարարել է, որ կբոյկոտի բանակցությունները, եթե Կիպրոսը չհրաժարվի իր պահանջներից:



Եվրամիությունը տեղեկացրեց Անկարային համաձայնության վերաբերյալ: Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլը կուղեւորվի Լյուքսեմբուրգ ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը մասնակցելու համար: Նախարարների կողմից ընդունված փաստաթղթում ասվում է, որ «Թուրքիայի կողմից չկատարված պարտավորությունները ամբողջությամբ կազդեն բանակցությունների ընթացքի վրա», հայտնում է Ռեյթերը:



Նշենք, որ Թուրքիայի` Եվրամիությանն անդամագրվելու դիմումի հաջող դիտարկման համար, Անկարան պետք է կատարի 35 քաղաքական հանձնարարականներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---