Իրանը գտնում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն բանակցությունների ճանապարհով

PanARMENIAN.Net - Իրանն այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարով: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանի տեղակալ Ալի Աքբար Ջոկարը: Նրա խոսքերով, Թեհրանը բազմաթիվ անգամներ հայտարարել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորելուն օգնելու իր պատրաստակամության մասին: «Իրանը լավ հարաբերությունների մեջ է գտնվում իր բոլոր հարեւանների հետ եւ հետաքրքրված է տարածաշրջանի կայունության մեջ»,- նշել է Հայաստանում Իրանի դեսպանի տեղակալը, հայտնում է Regnum-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---