Ըստ Նեթանյահուի, Իրանի հետ միջուկային համաձայնագիրը նրան «Իսլամական պետությունից» վտանգավոր կդարձնի20 հոկտեմբերի 2014 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կարծում է, որ Թեհրանի հետ միջուկային խնդրի շուրջ համաձայնագրի կնքումը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ Իրանը կհայտնվի հազարավոր ցենտրիֆուգերով միջուկային տերության վերածվելու շեմին: «Մենք կանգնած ենք համաձայնագիր կնքելու շեմին, որի արդյունքում Իրանը կդառնա հազարավոր ցենտրիֆուգեր ունեցող պետություն, որոնք կարող է օգտագործել ատոմային ռումբի արտադրության համար շատ սեղմ ժամկետում»,-ասել է Նեթանյահուն: «Դա սպառնալիք է ամբողջ աշխարհի, հատկապես Իսրայելի համար, սպառնալիքը շատ ավելի լուրջ է, քան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը»,-հավելել է նա: Ավելի վաղ Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաքչին, ելույթ ունենալով լրագրողների առջև Թեհրանի համալսարանում, ասել է, որ «Իրանի և «վեցյակի» միջուկային զենքի շուրջ բանակցությունների ժամկետների ընդլայնումը նոյեմբերի 24-ից այն կողմ, ոչ մի պատվիրակության օրակարգում նշված չէ»: Բոլոր կողմերը «մտադիր են համաձայնության հասնել մինչ այդ ժամկետը», ասել է իրանցի դիվանագետը, հայտնում է Russia Today-ը: Իրանի ու «վեցյակի» բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Վիեննայում հոկտեմբերի 22 և 23-ին: ԱՄՆ կառավարությունում Reuters-ի բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ Վիեննայում Իրանի հետ բանակցությունների ավարտին որոշակի առաջընթաց է նկատվում: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆի և եվրոպական դիվանագիտության ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի միջև 6-ժամյա բանակցությունների ավարտին հայտնի դարձավ, որ դեռ շատ անելիք կա, սակայն, չի բացառվում, որ վերջնական պայմանավորվածություն ձեռք կբերվի և բոլոր հարցերը կհարթվեն մինչ նախապես հայտարարված նոյեմբերի 24-ը: «Մենք մշտապես առաջ ենք շարժվում: Կողմերից յուրաքաչյուրը ջանքեր է գործադրում, որպեսզի պարզ դառնա, թե ուր ենք գնում»,-ասել է աղբյուրը գործակալությանը: Իրավիճակի մեջ որոշակի պարզություն է մտցրել ռուսական ԱԳՆ-ն՝ փոխզիջում չկա Արակում ռեակտորի հարցի շուրջ, որտեղ մոնտաժվել է ծանր ջրով աշխատող ռեկոմբինատորը, որի շնորհիվ, ըստ Արևմուտքի մտավախությունների, կարելի է պլուտոնիում արտադրել միջուկային զենքի համար: Իրանի նախագահ Ռոուհանին դեռ մինչ բանակցությունների մեկնարկն էր հայտարարում, որ միջուկային համաձայնությունն Արևմուտքի հետ ձեռք կբերվի, և հավանաբար, դա կլինի նոյեմբերի 24-ից շուտ: Ըստ Ռոուհանիի, Իրանն ու Արևմուտքը փոխզիջման են հասել ընդհանուր հարցերի շուրջ, մնացել է համաձայնեցնել միայն մանր դետալները, դիրքորոշումները դեռ կարելի է լիովին համաձայնեցնել մինչև նոյեմբերի 24-ը: «Անշուշտ, մանրամասները ևս կարևոր են, բայց կարևոր է նաև, որ միջուկային հարցն անշրջելի է»,-ասել է նա: Ռոուհանին նշել է, որ բոլոր խնդիրների լուծումը միանգամից չի լինի: «12-ամյա տարաձայնությունները չեն կարող հարթվել մեկ ժամում»,-հայտարարել է նա: 2013-ին Իրանն ու միջնորդների վեցյակը պայմանավորվեցին Թեհրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ չեղյալ հայտարարելու մասին: Փոխարենն Իրանի իշխանությունները համաձայնվեցին ավելի բաց քաղաքականություն վարել միջուկային ծրագրի հարցում: ԱՄՆ և մյուս երկրների պատժամիջոցները զգալի վնաս հասցրեցին երկրի տնտեսությանը: Պատժամիջոցները հանելուց հետո Թեհրանը զգալիորեն ավելացրեց նավթի առաքումները: Նախատեսվում է, որ մինչ նոյեմբերի 24-ը Իրանն ու «վեցյակը» կքննարկեն միջուկային ծրագրի շուրջ համաձայնության բոլոր տարրերը և կստորագրեն համապատասխան համաձայնագիր: Իրանն առաջին հորիզոնականում է աշխարհում բնական գազի հետախուզված պաշարների ծավալներով: Ըստ BP-ի, 2013-ին Իրանի գազի ապացուցված պաշարները ավելացել են 200 մլրդ խմ՝ հասնելով 33,8 տրլն խմ, ինչը 2,5 տրլն խմ ավելի է ՌԴ գազի պաշարներից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի |