Ջավախքի հայերը դեմ են Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցմանը14 հունիսի 2006 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Կարս-Ախալքալաք երկաթուղին վրաց-թուրքական հարաբերությունների արդյունք է: Ջավախքի համար, դա անկասկած, բարիք է` նոր աշխատատեղեր, ելք տնտեսական փակուղուց: Այդ մասին Երեւանում հայտարարել է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: «Այնուամենայնիվ, մենք դեմ ենք այդ ճանապարհի կառուցմանը, քանի որ այն չի բխում Հայաստանի շահերից»,-նշել է նա: Նրա խոսքերով, տարածաշրջանի տնտեսության մեջ ներդրումների բացակայությունը կապված է էլեկտրաէներգիայի մատակարարումների խափանման եւ ենթակառուցվածքների ի սպառ բացակայության հետ: «Ոչ մի լուրջ գործարար իր միջոցները չի ներդնի կորստաբեր տարածաշրջանում: Ջավախքում բիզնեսը բաժանված է կլանների միջեւ, ինչից էլ օգտվում են վրացական իշխանությունները, լարելով նրանց միմյանց դեմ: Այդ քաղաքականությունը իրավունք է տալիս Թբիլիսիին պնդել, որ տարածաշրջանում չկա քաղաքական լարվածություն, այլ կա միայն միջկլանային պայքար»,-նշել է նա:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |