Հրանտ Դինկը կայցելի Կրասնոդարի մարզ

PanARMENIAN.Net - 2006 թվականի սեպտեմբերին Կրասնոդարի մարզ կայցելի Թուրքիայի «Ակոս» հայկական թերթի խմբագիր Հրանտ Դինկը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, Հրանտ Դինկի այցը Սոչի անձնական բնույթ է կրում, սակայն ակնկալվում է, որ նա կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սոչիում, ինչպես եւ Սեւ ծովի ափամերձ այլ շրջաններում կոմպակտ բնակվում են համշենահայերը` Արեւմտայն Հայաստանի Համշեն շրջանից, որն այժմ Թուրքիայի տարածքում է: Նշենք, որ համշենահայերն այժմ բնակվում են նաեւ բուն Համշենում, սակայն, այնտեղ նրանք մահմեդականացվել են եւ անվանում են իրենց «հոմշեցի»: Ինչպես արդեն հաղորդվել է, 2006 թվականի փետրվարին առաջին ատյանի դատարանը դատապարտել էր «Ակոս» թերթի գլխավոր խմբագրին 6 ամսվա պայմանական ազատազրկման: Հ.Դինկին, որը «Ակոս» թերում գրել էր, թե «թշնամանքը թուրքերի հանդեպ թունավորում է հայերի արյունը», դատեցին 2005 հուլիսին Թուրքիայի Քրեական օրենսգրքի «թուրքերի ազգային արժանապատվությունը վիրավորելու համար» հոդվածով: Այն ժամանակ, դատարանում որոշեցին, թե լրագրողն այդպիսով թուրքերի արյունը թունավոր է անվանել: Սակայն, Թուրքիայի վճռաբեկ դատարանը եկավ այն եզրակացության, որ մեղադրանքը Դինկի դեմ առաջ է քաշվել «սխալ հասկացության» պատճառով: Վերջերս Թուրքիայի Գլխավոր դատախազությունը եւս հայտարարեց, թե «Ակոս» հայկական թերթի գլխավոր խմբագրի գործողություններում հանցակազմ չկա, եւ նա անմեղ ճանաչվեց:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---