Արևմուտքը չի հրաժարվի ՌԴ դեմ պատժամիջոցներից29 հոկտեմբերի 2014 - 13:38 AMT PanARMENIAN.Net - ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեն հոկտեմբերի 28-ի նիստում չվերանայեց Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները: Եվրոպացի դիվանագետները հայտարարեցին, որ այս պահին հիմքեր չկան պատժամիջոցներից հրաժարվելու կամ դրանք մեղմելու համար: Ինչպես գրում է Deutche Welle-ն, Եվրամիությունը կշարունակի հետևել զարգացումներին Ուկրաինայի արևելքում, մասնավորապես, խաղաղ պլանի իրագործմանը, որը համաձայնեցվել է Մինսկում սեպտեմբերին կայացած բանակցություններում: 2014-ի հոկտեմբերի 7-ին Մինսկում Ուկրաինայի կենտրոնական իշխանությունների ու ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների միջև հրադադարի մասին պայմանագիր կնքվեց, որով բուֆերային գոտի պետք է ստեղծվի զորքերի միջև ու գերիները պետք է փոխանակվեն: Հրադադարը բազմաթիվ անգամ խափանվել է երկու կողմից, այդ ընթացքում մոտ 100 մարդ է զոհվել: Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից և Կիևում «Մայդանի», Յանուկովիչի պաշտոնանկության և Ռուսաստանին Ղրիմի միանալու հետևանքներից մեկն է: Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում են ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով և ուժով ապստամբությունը ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում, որոնք շարունակվում են արդեն մի քանի ամիս, կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի մի մասի հանդեպ, զոհվեց մոտ 3,5 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը: Գերության մեջ են հարյուրավոր ուկրաինացի զինվորներ: Կոմիտեի որոշմանն արդեն արձագանքել է Մոսկվան. «Եվրամիությունը դեռ չի հասունացել պատժամիջոցների հունից դուրս գալու և ինքնուրույն որոշումներ կայացնելու համար, որոնք դեմ կլինեն Արևմուտքի ընդհանուր դիրքորոշմանը»,-ասել է «Ինտերֆաքսին» ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը: Մինչդեռ «Ռոսնեֆտ» ընկերությունը պատժամիջոցների նախագիծ է պատրաստել ԵՄ ու ԱՄՆ դեմ, որն այժմ ուսումնասիրվում է կառավարությունում և ՌԴ նախագահի աշխատակազմում: Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտին», մասնավորապես, նախատեսվում է սահմանափակել միջազգային կոոպերացիան միջազգային Տիեզերական կայանի ռուսական մոդուլների օգտագործման հարցում, ԵՄ և ԱՄՆ երկրներից միջուկային թափոնների թաղումը: Առաջարկվում է նավթագազային հատվածի ընկերություններին պահանջ ներկայացնել՝ վճարել պարտքերը եվրոպական ու ամերիկյան բանկերին միայն Ռուսաստանի Բանկի առանձին որոշման հիման վրա: Առաջարկվում է նաև մորատորիում սահմանել արդեն Ռուսաստան առաքված նավթագազային սարքավորումների դուրս բերման համար, որոնց դեպքում ՌԴ տարածքում օգտագործելու արգելք է սահմանված, անկախ ներմուծման ռեժիմից: Հավանաբար, դա նշանակում է գույքի առգրավում արևմտյան նավթագազային ընկերություններից, գրում է պարբերականը: Եվրամիությունն ու ԱՄՆ-ն տնտեսական պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ ուկրաինական ճգնաժամի, Ղրիմը Ռուսաստանին միացնելու ու Ուկրաինայի արևելքում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ են սահմանվել մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: Ռուսական ընկերություններին արգելել են վարկեր վերցնել Արևմուտքում 30 օրից ավելի ժամկետով, արգելված է երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան, նախատեսված հորատման և երկրաբանական հետախուզության համար: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով: Photo: Global Look Press Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |