Հունիսի 22-ին Վիեննայում Մեթյու Բրայզան կներկայացվի որպես ԵԱՀԿ ՄԽ նոր համանախագահ ԱՄՆ-ից16 հունիսի 2006 - 14:22 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ն ներկայացնող նոր համանախագահ Մեթյու Բրայզան աշտոնապես կներկայացվի հունիսի 22-ին Վիեննայում: Այդ մասին հաղորդել է Բաքվում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայության ղեկավար Ջոնաթան Հենկը: Նրա խոսքերով, դեռեւս տեղեկություններ չկան Մ.Բրայզայի` որպես ԵԱՀԿ ՄԽ նոր ամերիկացի համանախագահ, տարածաշրջան կատարելիք այցի մասին, հաղորդում է «Թրենդը»: Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանը հայտարարել էր, թե «ամերիկյան կողմը տեղեկացրել է մեզ, որ Սթիվեն Մաննին համանախագահի պաշտոնում կփոխարինի Մեթյու Բրայզան, եւ Վիեննայում հաստատվելուց հետո նա լիարժեքորեն կներգրավվի ղարաբաղյան հակամարտության գործընթացին: «Ըստ ամենայնի, նա կայցելի տարածաշրջան հիմնական գործող անձնաց հետ ծանոթանալու համար»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |