Երևանն ԱՊՀ քաղաքներից ռուսաստանցիների նախընտրած եռյակում է նոյեմբերյան տոներին այցելության համար

Երևանն ԱՊՀ քաղաքներից ռուսաստանցիների նախընտրած եռյակում է նոյեմբերյան տոներին այցելության համար

PanARMENIAN.Net - Նոյեմբերյան տոներին այցելության համար ռուսաստանցիների նախընտրած ԱՊՀ քաղաքների եռյակում է հայտնվել Երևանը:

Ըստ Arka.am-ի, դա են վկայում Oktogo.ru ռուսական առցանց ամրագրման ծառայության տվյալները: Ճամփորդությունների համար ԱՊՀ քաղաքների թոփ տասնյակում են նաև Մինսկը, Աստանան, Բաքուն, Կիևը, Բիշքեկը, Քիշնևը, Ալմաթին, Վիտեբսկն ու Տաշքենդը:

Վարկանիշը կազմվել է 2014թ. նոյեմբերի 1-4-ն ԱՊՀ երկրներում հյուրանոցների ամրագրման տվյալների հիման վրա ինքնուրույն ճամփորդող զբոսաշրջիկների կողմից: ԱՊՀ քաղաքների թվում ամենատևական արձակուրդը ռուսաստանցիները նախատեսում են անցկացնել Երևանում՝ մինչև 5 օր, իսկ ամենակարճն Աստանայում՝ 2 օր:

Ավելի վաղ, ըստ նմանատիպ հետազոտության, 2013 թ. տվյալներով Երևանը հայտնվել էր ինքնուրույն ճամփորդող ռուսաստանցիների թոփ-10-ում: Տասնյակում էին նաև Կիևը, Մինսկը, Օդեսան, Քիշնևը, Ալմաթին, Բաքուն, Լվովը, Աստանան և Տաշքենդը: 2013-ին ռուս ճամփորդները ԱՊՀ երկրներում անցկացրել են միջինը 3 օր՝ օրական ծախսելով մոտ 3,4 հազար ռուբլի: ԱՊՀ մայրաքաղաքների ցանկում ամենատևական ուղևորությունները 2013-ին կատարվել են Երևան, միջինը 6 օրով, իսկ ամենակարճերը՝ Մինսկ, միջինը 2 օրով:

Ըստ ծառայության, «անկախ Հայաստանի մայրաքաղաքի հատակագիծը թույլ է տալիս զբոսաշրջիկին հեշտությամբ կողմնորոշվել տեսարժան վայրերով հարուստ կենտրոնում: Հետաքրքիր են բազմաթիվ այգիները, առաջին հերթին Օպերային հարակիցը, ինչպես նաև ոչ հեռու գտնվող Կոնսերվատորիան: Ինչպես նաև XVI Երևանի բերդը, Մատենադարանը, որտեղ պահվում է V-X դդ. մոտ 16 հազար ձեռագիր և Սարդարապատի հուշահամալիրը: Հայտնի են Օպերայի շենքը, Կամերային երաժշտության տունը և հայ ճարտարապետների այլ շինություններ: Չի կարելի նաև անտեսել հայտնի Երևանի կոնյակի գործարանը»:

Ըստ ռուսաստանցիների ծախսերի, 2013-ին ԱՊՀ ամենաթանկ քաղաք էր համարվել Ղազախստանի մայրաքաղաք Աստանան, իսկ ամենաբյուջետայինը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևը: Աստանայում ռուսաստանցիները հյուրանոցի համար վճարել են միջինը 6,3 հազար ռուբլի, իսկ Քիշնևում՝ 2,7 հազար ռուբլի օրակա

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---