Քաղաքական ճգնաժամ Վրաստանում. Աղմկահարույց պաշտոնանկություններ և հրաժարականներ![]() 5 նոյեմբերի 2014 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարաչպետ Իրակլի Ղարիբաշվիլին ազատել է զբաղեցրած պաշտոնից պաշտպանության նախարար, «Մեր Վրաստան՝ Ազատ դեմակրատների» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիային: ՊՆ ղեկավար է նշանակվել Ազգային անվտանգության և ճգնաժամային կառավարման խորհրդի ղեկավար, հակահետախուզության նախկին պետ Մինդի Ջանելիձեն: Պաշտոնանկության պատճառն Ալասանիայի դիրքորոշումն էր երեք քրգործերի հարցում՝ հեռահաղորդակցական ընկերություններից մեկի օգտին միջոցների վատնում, 858 զինծառայողի սննդային թունավորում և ՊՆ մասնաշենքերից մեկի վերակառուցման ժամանակ հատյնաբերված միջոցների վատնում: Ինքը նախկին նախարարը հայտարարել է, որ քրգործերը ՊՆ-ում քաղաքական ենթատեքստ ունեն: Նրա այս հայտարարությամբ է վարչապետ Ղարիբաշվիլին հիմնավորել նրա պաշտոնանկությունը՝ հայտարարելով, որ թույլ չի տա գերատեսչության քաղաքականացում: «Նախարարը, որը թույլ է տալիս իր բարեկամներին գնումներ ու թենդերներ իրականացնել, չի կարող նախարար լինել»,-հայտարարել է վարչապետը: Ալասանիայի պաշտոնանկությանը հաջորդեց Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի և նրա տեղակալների հրաժարականը, որոնք կհեռանան նաև իշխող «Վրացական երազանք» կոալիցիայից: Այդ մասին Փանջիկիձեն հայտարարեց նոյեմբերի 5-ին արտահերթ ճեպազրուցյում, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»: Մայա Փանջիկիձեն Ալասանիայի կնոջ՝ Նաթիա Փանջիկիձեի, քույրն է: Հրաժարականի մասին է հայտարարել նաև եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին ինետգրման հարցերի պետնախարար Ալեքսի Պետրիշվիլին, որը նաև Ալասանիայի կուսակցության անդամ է: Ալասանիայի թիմից է նաև արդարադատության նախարար Տեա Ցուլուկիանին, որի հրաժարականի մասին դեռ չի խոսվում: Ավելի ուշ վարչապետ Ղարիբաշվիլին երկրի պաշտպանության բոլոր փոխնախարարներին պաշտոնանկ անելու վերաբերյալ հրաման է ստորագրել: Ստեղծված իրավիճակում առանցքային է այն, որ Ալասանիայի կուսակցությունը Վրաստանի խորհրդարանում 10 ձայն ունի, առանց որի «Վրացական երազանքը» կարող է կորցնել մեծամասնությունը խորհրդարանում: Իրավիճակից շտապել է օգտվել այժմ ընդդիմադիր «Միասնական ազգային շարժումը»: Ըստ Apsny.ge-ի, կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, որ երկրում լիարժեք քաղաքական ճգնաժամ է, որը իշխանության քաղաքականության հետևանքն է: Նա ակնարկել է Ալասանիայի հետ գործակցելու հնարավորությունը: «Ես ակնկալում եմ, որ Իրակլի Ալասանիայի և մյուս արևմտամետ կուսակցությունների հետ մենք կամրագրենք մեր երկրի արևմտամետ ընտրությունը»,-հայտարարել է Բաքրաձեն: Նա նաև հրավիրել է Ալասանիային մասնակցել «Միասնական ազգային շարժման» ակցիաներին: Ինքը Ալասանիան «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ կշարունակի պայքարը հանուն եվրաինտեգրման: Ալասանիան կոչ է արել Վրաստանի արևմտամետ ուժերին «համախմբվել դիմակայելու համար ռուսամետ ուժերին կառավարությունում»: Քաղաքական գործիչը հայտարարել է, որ Ռուսաստանը կոնկրետ պլան ունի քանդելու բոլոր այն պետական կառույցները, որոնք ապահովում են Վրաստանի ինտեգրումը Եվրոպային և ՆԱՏՕ-ին»: «Ես վստահում եմ կոալիցիայի իմ գործընկերներին և հիմք չեմ տեսնում, որ իրադարձությունները զարգանան ըստ ռուսական սցենարի: Գոնե, հուսով եմ: Միակ իմ պայմանը երկրի եվրաատլանտյան ուղղությունն ընտրելու հավաստիացումն է»,-մեջբերում է Ալասանիային «Կավկազսկի ուզելը»: «Սա քաղաքական հնարավոր մրցակցին ու ընդդիմախոսին ոչնչացնելու փորձ է, սա քաղաքական սպանության փորձ է: Բայց նրանց մոտ ոչինչ չի ստացվի»,-հայտարարել է նա, գրում է «Նովոստի-Գրուզիան»: Ստեղծված իրավիճակը մեկնաբանել է նաև Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նոլանդը: Ըստ նրա, մեղադրանքների քանակը նախկին կամ գործող պաշտոնյաների դեմ օրինական մտահոգություն է առաջացնում առ այն, որ դատական համակարգը քաղաքականացվում է, կամ կարող է օգտագործվել քաղաքական նպատակներով: Դեսպանը հորդորել է Վրաստանի կառավարությանը քայլեր ձեռնարկել կասկածները ցրելու համար, նշելով նաև, որ Վրաստանի կառավարության կազմի վերաբերյալ որոշում պետք է կայացնեն երկրի քաղաքացիները, գրում է Apsny.ge-ն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |