Պուտինը չի հանդիպի Ուկրաինայի արևելքի անջատողականների հետ

Պուտինը չի հանդիպի Ուկրաինայի արևելքի անջատողականների հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ հանդիպել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ընտրված ղեկավարների հետ, հայտնել է «Նորությունների ռուսական ծառայությանը» ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ըստ նրա, առաջիկայում Վլադիմիր Պուտինը հանդիպում չի նախատեսում նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Պուտինը չի մասնակցի Բեռլինի պատի անկման 25-ամյակին նվիրված միջոցառումներին՝ Ռուսաստանը նրա փոխարեն կներկայացնի ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գոռբաչովը: Ընդ որում, 5 տարի առաջ նախագահ Դմիտրի Մեդվեդևը մասնակցել է պատի անկման 20-ամյակի միջոցառումներին:

Միաժամանակ, ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարությունը հայտարարել է, որ դադարեցնում է բանակցությունները Կիևին ածուխ վաճառելու վերաբերյալ: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն աշխարհազորայինների վառելիքաէներգետիկ արդյունաբերության նախարար Ալեքսեյ Գրանովսկու վրա հղումով, որոշման պատճառը դպրոցի գնդակոծումն էր Դոնեցկում, որի հետևանքով երկու դեռահաս զոհվեց և ևս չորսը վիրավորվեց:

«Նրանք սպանում են մեր եղբայրներին ու քույրերին, մեր երեխաներին: Քանի դեռ դա շարունակվում է, ածուխի վաճառքի մասին խոսք լինել չի կարող»,-ասել է նա:

Միաժամանակ ԴԺՀ-ում հայտարարել են, որ Կիևը, հնարավոր է, պատրաստվում է լայնածավալ հարձակման՝ հետ է մղվել տանկերի գրոհը Դոնեցկի արվարձան Յասինովատիի ուղղությամբ, ուժայիններն առնվազն 5 միավոր զրահատեխնիկա են կորցրել, կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ուկրաինայի իշխանությունները Սլավյանսկից ու Կրամատորսկից զրահատեխնիկա ու ռազմական բեռնատարներ են կուտակում Յասինովատիի ուղղությամբ, որտեղ զգալի ուժեր են կենտրոնացած:

Մինչդեռ, Նովոռոսիայի ապագայի մասին անսպասելի հայտարարություն է արել նախօրեին Իգոր Ստրելկովը՝ ԴԺՀ զինված ուժերի նախկին հրամանատարը, որը հայտնի դարձավ Սլավյանսկի մերձակայքում մարտերի ժամանակ: Նա այժմ Ռուսաստանում է գտնվում: «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանում Սերգեյ Դորենկոյին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ «այս կարգավիճակում ԴԺՀ և ԼԺՀ գոյությունը շահավետ է առաջին հերթին» ԱՄՆ համար: Խոսելով Ուկրաինայի արևելքում ակտիվ հակամարտության մասին՝ Ստրելկովը հայտարարել է, որ մասնակիցները հուսով էին, որ կյանքի կկոչվի Ղրիմի սցենարը: «Ղրիմից հետո մենք էյֆորիայի մեջ էինք՝ թե ահա վերջապես Ռուսաստանը դարձի է գալիս իր պատմական ուղու վրա, որը հատուկ է իրեն, ավանդական է նրա համար: Մենք հուսվ էինք, որ նույնը կլինի նաև Նովոռոսիայում: Եվ մենք հիմքեր ունեինք նման հույսերի համար»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---