Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիայի որոշ ուժեր փորձում են միջկրոնական սկանդալ բորբոքել20 հունիսի 2006 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հեռուստագովազդում պատկերված մարդկանց հագուստը համապատասխանում է թուրքական Մավլավի միաբանության դերվիշների հագուստին: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, այդ մասին ասվում է Կրոնի պետական թանգարանի տնօրեն Կուչինսկու պաշտոնական պատասխանում, որը նա տվել է Սանքտ Պետերբուրգի Նարիշկինների փաստաբանական կոլեգիայի հարցմանը: 1925 թվականից ի վեր դերվիշների գործունեությունը Թուրքիայում արգելված էր եւ դերվիշների զիքր-պարը, որ խորհրդանշում էր տիեզերքի ոլորտների շարժումը, պահպանվել է լոկ որպես ժողովրդական արվեստի տարր: Հիշեցնենք, որ վերջերս Սանքտ Պետերբուրգում մի խումբ հայ փաստաբաններ հայցով դիմել էին դատարան այն հեռուստաընկերության դեմ, որը հեռարձակում էր գովազդային հոլովակը, մեղադրելով նրան պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Խոսքն այն տեսահոլովակի մասին է, որ հեռարձակվում է 22-րդ հեռուստաալիքով («Ռամբլեր MNB» ՓԲԸ), որտեղ քրիստոնեության հուշարձանները, որ այժմ Թուրքիայի տարածքում են, մատուցվում են որպես ջրասուզված քաղաքներ, որտեղ լողում են ջրահարսները, իսկ Հիսուս Քրիստոսի դեմքի վրա թուրք դերվիշները պարում են, ոտնահարելով քրիստոնյաների պատիվն ու արժանապատվությունը»,-նման եզրակացության են եկել փորձաքննության անդամները, որ անց է կացվել ՌԴ արդարադատության նախարարության տարածաշրջանային կենտրոնում: Ակտիվիստներից մեկի` Արտակ Ալեքսանյանի խոսքերով, նրան վիրավորում է նաեւ այն, որ Թուրքիան իրեն հյուր է հրավիրում, «ցուցադրելով ճարտարապետության հուշարձաններ, որոնց տիրացել է ոչնչացնելով իր հարեւաններին եւ ուրիշների տարածքները զավթելով»: Ըստ Ալեքսանյանի, վերջերս Մոհամեդի ծաղրանկարների շուրջ բորբոքված սկանդալի ֆոնի վրա, տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիայի որոշ ուժեր փորձում են միջկրոնական սկանդալ բորբոքել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |