Առէկսիմբանկի աշխատակիցներն օգնություն են հավաքել Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար

Առէկսիմբանկի աշխատակիցներն օգնություն են հավաքել Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մասնակցել է «Արմենիա տուրիստական» ամսագրի հետ համատեղ կազմակերպված Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար օգնություն հավաքելու ակցիային:

«Բանկի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում մենք մեծ ուշադրություն ենք դարձնում բնակչության անապահով խավերին, և առաջին հերթին` երեխաներին», - հայտնել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան.

«Մեր բանկի աշխատակիցներն անմիջապես արձագանքել են ամսագրի` սահմանամերձ գյուղերի բնակիչներին անհրաժեշտ իրերով ապահովելու կոչին: Ընդամենը երկու օրում հավաքեցինք մի քանի պարկ տաք հագուստ, կոշիկ, խաղալիք և մանկական սնունդ: Համոզված եմ` նմանատիպ ակցիաները լավ օրինակ կծառայեն նաև Հայաստանի այլ գործարարների համար»:

«Արմենիա տուրիստական» ամսագրի խմբագիր և լրագրող Ելենա Շուվաևա-Պետրոսյանն էլ հայտնել է, որ ամսագրի աշխատակիցները փորձում են անել հնարավորը` օգնելու Ադրբեջանին կից սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որոնք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

«Հայաստանի սահմանամերձ գյուղերը, որոնք առաջինն են իրենց վրա կրել ղարաբաղյան պատերազմի հարվածները, կարելի է համարել առանձնացված և աշխարհից կտրված փոքր պետություններ, որոնք ապրում են իրենց կանոններով և ավանդույթներով: Մոտ քսան տարի նրանք պայքարում են գոյատևելու համար` ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության ժամանակ: Երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր արձագանքեցին մեր կոչին և ապացուցեցին, որ մեր երկրում «ուրիշի» դժբախտություն գոյություն չունի»,- եզրափակել է Ելենա Շուվաևա-Պետրոսյանը:

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցության համար: 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը, որի մուտքը հայկական ֆինանսական շուկա պայմանավորվեց Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան ընկերությունների ներդրումների աճով, խոշոր կորպորատիվ հաճախորդների` համալիր որակյալ բանկային սպասարկման պահանջարկով, ինչպես նաև հանրապետության տարածքում «Գազպրոմի» նախագծերի ֆինանսավորման անհրաժեշտությամբ:

Բանկը բազմակողմանի ֆինանսավարկային կազմակերպություն է և առաջարկում է հաճախորդներին բանկային ծառայությունների ամբողջական տեսականի: Բանկի գործունեության առաջնային ուղղությունների թվին են պատկանում կորպորատիվ հաճախորդների նախագծերի` առաջին հերթին երկրի արդյունաբերական և ռազմավարական ոլորտների, մասնավորապես` էներգետիկ սեկտորի ֆինանսավորումը, փոքր և միջին բիզնեսի վարկավորումը, վճարային քարտերի թողարկումը և սպասարկումը, ինտերնետ-բենքինգը, վճարային համակարգերի և բանկոմատների միջոցով միջազգային դրամական փոխանցումների իրականացումը:

Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001:2008 միջազգային ստանդարտներին համապատասխանության, ինչպես նաև ISO 27001: 2005 տեղեկատվական անվտանգության միջազգային ստանդարտների հավաստագրումներ: Բանկում գործում է 16 մասնաճյուղ, որից 9-ը` հանրապետության մարզերում և 7-ը` Երևանում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---