ԱՄՆ Սենատը կքննարկի Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում21 հունիսի 2006 - 17:41 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցով կոմիտեն հունիսի 28-ին կանցկացնի քննարկումներ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի թեկնածության վերաբերյալ, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Հայկական համայնքը գտնում է, որ այս լսումները կարող են լուս սփռել Հայոց ցեղասպանության հերքման հարցում ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքականության, ինչպես նաեւ ՀՀ-ում ԱՄՆ ներկա դեսպան Ջոն Էվանսի հետ կանչման վրա: Լսումները կազմակերպվել են սենատորներին հայկական համայնքի ուղղված նամակներից հետո, որոնցում պահանջվում էր բացատրություն տալ Ջոն Էվանսին հետ կանչելու առումով:Հիշեցնենք, որ Ջոն Էվանսին հետ կանչելու համար պատճառ հանդիսացավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա արած հայտարարությունը: 2005 թվականի փետրվարի 19-ին Կալիֆորնիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ջոն Էվանսը խոսել էր Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորության մասին: «Այսօր ես դա կանվանեմ Հայոց ցեղասպանություն»,- հայտարարել էր Ջոն Էվանսը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |