Նավթի արտահանումն Ադրբեջանից նվազել է 1,9%-ով

Նավթի արտահանումն Ադրբեջանից նվազել է 1,9%-ով

PanARMENIAN.Net - 2014-ի հունվար-հոկտեմբերին Ադրբեջանն արտահանել է 28,2 մլն տոննա նավթ 2013-ի 28,8 մլն տոննայի դիմաց, այդ մասին են վկայում Ադրբեջանի պետական մաքսային ծառայության տվյալները:

Այդպիսով, արտահանման անկումը նշված ժամանակահատվածում կազմել է 1,9 տոկոս: Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում Ադրբեջանում արդյունահանվել է 35,6 մլն տոննա նավթ և կոնդենսատ 2013-ի հունվար-հոկտեմբերի 36,1 մլն տոննայի դիմաց: Արդյունահանման կրճատումը կազմել է 1,4 տոկոս, հայտնում է Reuters-ը:

Արտահանումը Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով 2014-ի 10 ամսում կազմել է 848,5 հազար տոննա նախորդ տարվա 1,49 մլն տոննայի դիմաց: Բաքու-Սուպսա խողովակաշարով արտահանվել է 3,5 մլն տոննա նախորդ տարվա 3,3 մլն տոննայի դիմաց: Երկաթուղիով արտահանվել է 755 հազար տոննա նախորդ տարվա 801 հազարի դիմաց, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով՝ 23,05 մլն տոննա նախորդ տարվա 23,09 մլն դիմաց:

Արդյունահանման անկումն Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրում արդեն մի քանի տարի է մտահոգում է Ադրբեջանի իշխանություններին: BP-ն ադրբեջանական պետական նավթագազային ընկերության հետ համատեղ փորձում է լուծել անկման խնդիրն ու կայունացնել արդյունահանումը: Անցած տարի, նոր հորատանցքերի գործարկման շնորհիվ 2011 թ. առաջին անգամ հաջողվեց կասեցնել նավթի արդյունահանումը: Սակայն BP-ն ավելի վաղ հայտարարել էր, որ արդյունահանումը 2014-ին կրկին 2013-ի ցուցանիշից ցածր կլինի:

2009-ից սկսած նավթի արդյունահանումն Ադրբեջանի գլխավոր հանքավայրում չի համապատասխանում ակնկալվող ծավալներին, որոնք նախատեսվում էին «դարի պայմանագիրը» (Ազերի-Չիրագ-Գյունեշվլի հանքավայրի գործարկում ու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցում) ստորագրելիս: 2009-ին նախատեսված 46,8 մլն տոննայի փոխարեն արդյունահանվել է 40,3մլն տոննա, 2010-ին՝ 40,6 մլն տոննա 42,1 մլն տոննայի փոխարեն, 2011-ին 36 մլն տոննա նախատեսված 40,2 մլն տոննայի փոխարեն: 2012 թ. անկումը հաջողվեց կայունացնել, սակայն 2013-2014 թթ. անկման միտումը շարունակվեց՝ բացասաբար ազդելով Ադրբեջանում նավթի արդյունահանման վրա ընդհանուր առմամբ: 2012-ին նավթի արդյունահանումը Ադրբեջանում նվազել է 5,3 տոկոսով՝ մինչև 42, 9 մլն տոննա, 2013-ին նոր հորատանցքերի գործարկման շնորհիվ արդյունահանումը հաջողվեց հասցնել 43,48 մլն տոննայի: 2014-ի հունվար-սեպտեմբերին Ադրբեջանում արդյունահանվել է 32,1 մլն տոննա նավթ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 38,8 մլն տոննայի դիմաց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---