ԵԱՀԿ. Ղարաբաղյան հակամարտության հարցում դեռ հնարավորություններ կան խաղաղ կարգավորման համար

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում դեռ հնարավորություններ կան խաղաղ կարգավորման համար: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոն: Նրա խոսքերով, հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաշիվ կտան ԵԱՀԿ Մշտական Խորհրդին Վիեննայում հունիսի 22-ին: «Ոչ ոք չի կարող ասել, որ գործընթացը կանգ է առել: Ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը շատ հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Խնդրի կարգավորման տարբեր տարբերակներ են դիտարկվում: Մենք կարող ենք միայն հուսալ, որ ամեն բան լավ կլինի: Ընդ որում, դժվար է կանխատեսել` կկարգավորվի արդյոք հարցը ընթացիկ տարում»,- ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: Միեւնույն ժամանակ, նա գոհունակություն է հայտնել ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահների գործնեության առումով, հաղորդում է Թրենդը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---