Հակասեմական սկանդալ Թուրքիայում. Էդիրնեի նահանգապետը սպառնացել է սինագոգը թանգարանի վերածել![]() 24 նոյեմբերի 2014 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում բռնկվել է հերթական հակասեմական սկանդալը: Էդիրնեի նահանգապետը սպառնացել է սինագոգը թանգարանի վերածել: Էդիրնեի նահանգապետ Դուրսում Շահինը հայտարարել է, որ վերականգնվող քաղաքային սինագոգը կվերածվի թանգարանի ի պատասխան Ալ Աքսա մզկիթի շրջանում ոստիկանության և արաբ ցուցարարների բախումների: «Մինչ ավազակները պատերազմ են բորբոքում Ալ Աքսայում և սպանում մահմեդականներին, մենք նրանց համար սինագոգ ենք կառուցում,- հայտարարել է նա,- ասում եմ դա մեծ ատելության զգացողությամբ: Մենք մաքրում ենք նրանց շիրիմները, առաջ տանում նրանց նախագծերը… սինագոգը կգրանցվի որպես թանգարան, սակայն ոչ մի ցուցահանդես չի լինի»: Սինագոգը, որ գտնվում է Կալեիչի գյուղում, կառուցվել է 1907 թվականին: Նրա վերականգնումը սկսվեց 2010-ին և 1,67 մլն դոլար արժեցավ: Թուրքիայում մոտ 20 հազար հրեա է ապրում: Հրեաների ու պաղեստինցիների միջև բռնության նոր ալիք բարձրացավ նոյեմբերի 4-ին ռաբբի Եհուդա Գլիկի դեմ մահամփորձից հետո Ալ Աքսա մզկիթի մոտակայքում, որը մահմեդականների համար թվով երրորդ սրբությունն է Մեքքայից ու Մեդինայից հետո; Մահափորձին հաջորդած բախումներից հետո Իսրայելն առաջին անգամ 1967 թ. հետո սահմանափակեց մզկիթի այցելությունները մահմեդականների համար: Աբրահամ Ֆոքսմանը, որն ԱՄՆ-ում գործող հակասեմականության դեմ պայքարող Հակադիֆամացիոն լիգայի ղեկավարն է, իր վրդովմունքն է հայտնել նահանգապետի հայտարարության վերաբերյալ և կոչ է արել պաշտպանել հրեաների գերեզմաններն ու սրբությունները Թուրքիայում, գրում է Jerusalem post-ը: Ավելի վաղ թուրք պատգամավոր, Բուրսայից Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Այքան Էքդեմիրը հայտարարել էր, որ Թուրքիան 17-րդ տեղում է հակասեմական դրսևորումներով երկրների վարկանիշում ըստ Հակադիֆամացիոն լիգայի հետազոտությունների: Թուրքերի 69 տոկոսը կիսում են հակաթուրքական տրամադրությունները, այն դեպքում, երբ միջին ցուցանիշն աշխարհում 26 տոկոս է: Հակասեմականությունը Թուրքիայում բորբոքվում է մերձավորարևելյան հակամարտության ֆոնին: Հակասեմականության գագաթնակետը ԱԶԿ իշխանության օրոք գրանցվեց: Ամենավառ դրևորումներից եղավ հակամարտությունը «Մավի Մարմարա» նավի շուրջ, երբ Իսրայելի հատուկ նշանակության ջոկատը գրոհով վերցրեց Պաղեստին մեկնող նավը: Ըստ Gallup-ի հարցման, Իսրայելին դեմ է տրամադրված թուրքերի մոտ 86 տոկոսը: Photo: AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |