Ռուսաստանն առաջարկել է Եվրամիությանը նոր երկխոսություն սկսել ԵՏՄ հետ տնտեսության ոլորտում27 նոյեմբերի 2014 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը պատրաստ է երկխոսության Եվրասիական տնտեսական միության հետ, հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը: «Մենք պատրաստ ենք քննարկել Եվրամիության և ԵՏՄ միջև առևտրային հարցերը»,-ասել է նա նոյեմբերի 26-ին բունդեսթագի նիստի ընթացքում: Հոկտեմբերի վերջում, ելույթ ունենալով «Վալդայ» բանավեճերի միջազգային ակումբի նիստում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը կողջուներ «առարկայական երկխոսությունը Եվրասիական միության ու Եվրամիության գծով»: Նա նշեց, որ Մոսկվային մինչ օրս միտշ մերժում էին այդ հարցում, և անհասկանալի է, թե ինչու: ՌԴ նախագահը նաև ասաց, որ համատեղ աշխատանքի դեպքում կարող է խոսք գնալ Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս միասնական տնտեսական տարածքի ձևավորման, հումանիտար գործակցության անհրաժեշտության մասին: Նոյեմբերի 25-ին ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտնեց, որ նախարարությունը նամակ է հղել Եվրահանձնաժողովին, առաջարկելով նոր երկխոսություն սկսել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Եվրամիության միջև էկոնոմիկայի և գործարար գործակցության վերաբերյալ: «Մենք պետք է ինտեգրացիոն ապագա որոնենք Եվրասիական տնտեսական միության ու Եվրամիության միջև: Ահա հիմա ձևովորվել է Եվրոպական ընկերակցության նոր հանձնաժողովը, մենք հուսով ենք, որ մեր երկխոսությունը կակտիվանա, մենք մեր եվրոպացի գործընկերների համար կազմել ենք օրակարգի մեր տեսլականը: Ես համապատասխան նամակ եմ հղել Եվրահանձնաժողովին»,-ասել է նախարարը: Նա պարզաբանել է, որ խոսքը գնում է միասնական տարածքի ձևավորման մասին առանց բաժանարար գծերի, ձեռներեցության զարգացման մասին, Ռուսաստան-ԵՄ երկխոսության վերսկսման, ինչպես նաև «Գործընկերություն արդիականացման համար» նախագծի շրջանակում գործակցությունը շարունակելու վերաբերյալ: Ըստ Ուլյուկաևի, անհրաժեշտ է գտնել նաև Ուկրաինայում խնդիրների լուծումը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում՝ ապահովելով այդ երկրի վճարունակությունն ու առևտրային հարաբերությունները: «Մենք առավելագույնս բաց ենք Եվրամիության հետ կոոպերացիայի համար, մենք չենք հավատում հովանավորչությանը… Մենք չենք նահանջի, մենք ցանկանում ենք տեխնիկական կանոնակարգման ընդհանուր պայմաններ ստեղծել, որոնք ընդունելի կլինեն ռուս և եվրոպացի արտադրողների համար, որպեսզի ընդհանուր սանիտարական և ֆիտոսանիտարական հսկողություն լինի, մաքսային վարչարարություն…»,-ասել է նախարարը: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը մտադիր է առաջ տանել առևտրի ազատ գոտու ստեղծման գաղափարը Եվրամիության և Մաքսային միության միջև: Նախարարի խոսքով՝ ԵՄ-ի և Մաքսային միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գաղափարն «արդեն չի դիտվում որպես էկզոտիկա»: «Այդ ամենը դարձել է դիվանագիտության և իրական քաղաքականության մաս: Դեռևս քննարկման մակարդակով, բայց ես համոզված եմ, որ մենք կհասնենք նրան, ինչն արդեն այժմ սկսել են կոչել «ինտեգրումների ինտեգրում» և դա կլինի այն թեմաներից մեկը, որը մենք մատդիր ենք առաջ տանել ԵԱՀԿ շրջանակում Բազելում կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստում»,-ասել է Լավրովը: Ընթերցեք նաև. Ռուսաստանն առաջարկել է Եվրամիությանը նոր երկխոսություն սկսել ԵՏՄ հետ տնտեսության ոլորտում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |