Բաքու. ՌԴ-ում Կիպրոսի դեսպանին թույլ չեն տվել մասնակցել ԻԿԿ նստաշրջանին եւ նույնիսկ համար չեն հատկացրել հյուրանոցում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կառավարությունը ՌԴ-ում Կիպրոսի դեսպան Լեոնիդաս Պանտելիդիսին թույլ չի տվել մասնակցել Բաքվում ընթացող Իսլամական կոնֆերանսի կազմակերպության երկրների արտգործնախարարների խորհրդի 33-րդ նստաշրջանին: Նստաշրջանին մասնակցելու նպատակով ժամանած դեսպպանին նույնիսկ համար չեն հատկացրել հյուրանոցում: Դեսպանը ստիպված է եղել գիշերն անցկացնել Բաքվի փողոցներում եւ ռեստորաններում: Թուրքիայի ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, պաշտոնական Անկարան իմացել է, որ հունական Կիպրոսը մտադիր է իր ներկայացուցչին գործուղել այդ նիստին եւ թուրքական իշխանությունները խնդրել են Ադրբեջանին թույլ չտալ Կիպրոսի ներկայացուցչին մասնակցել նստաշրջանին: Դրանից հետո, պաշտոնական Բաքուն, կապվելով Լ.Պանտելիդիսի հետ, հաղորդել է նրան, որ քանի որ նա սկզբից ի վեր հավատարմագրված չի եղել, նրա մասնակցությունը միջոցառմանը, ինչպես նաեւ համար տրամադրելը հյուրանոցում անհնար է: Սակայն, միեւնույն ժամանակ, Ադրբեջանի կառավարությունը նշել է, թե Լ.Պանտելիդիսը կարող է այցելել Բաքու որպես զբոսաշրջիկ:



Արդյունքում հունիսի 19-ին Բաքու ժամանած դեսպանը, համար չգտնելով հյուրանոցում, ստիպված է եղել գիշերն անցկացնել Բաքվի փողոցներում եւ ռեստորաններում: Դրանից հետո, հիասթափված դեսպանը վերադարձել է հետ: Յեմենում ԻԿԿ նախորդ նստաշրջանի ժամանակ Կիպրոսի ներկայացուցիչները հայտնվել են նույնանման իրավիճակում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---