«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն և ՄՀԳԽԲՀ-ն կգործակցեն. Առանցքում կրթական և փորձի փոխանակման ծրագրեր են

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն և ՄՀԳԽԲՀ-ն կգործակցեն. Առանցքում կրթական և փորձի փոխանակման ծրագրեր են

PanARMENIAN.Net - Վաղը՝ դեկտեմբերի 3-ին, «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ն ու Միջազգային գործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամը (Sparkassenstiftung für internationale Kooperation) փոխըմբռնման հուշագրի են ստորագրելու:

Միջազգային գործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամը (ՄՀԳԽԲՀ) ստեղծել է գերմանական խնայբանկերի խոշորագույն բանկային խումբը, որը հովանավորում է գերմանական տնտեսական գործակցության և զարգացման նախարարությունը (BMZ): ՄՀԳԽԲՀ նպատակն է խթանել ՀՀ-ում խնայողությունների կուտակումը՝ հաճախորդների ֆինանսական գիտելիքների բարձրացման և նրանց շահերի պաշտպանության միջոցով:

Այս գործակցությունը թույլ կտա մի շարք կրթական և փորձի փոխանակման ծրագրեր իրականացնել ինչպես «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ աշխատակիցների, այնպես էլ անդամ-փայատերերի մասնակցությամբ:

Աշխատակիցները հնարավորություն կունենան վերապատրաստվել տարբեր ուղղություններով՝ ֆինանսներ, վարկավորում, մարքեթինգ, մարդկային ռեսուրների կառավարում և այլն, ինչպես ՄՀԳԽԲՀ հրավիրված փորձագետների, այնպես էլ փորձի փոխանակման արդյունքում հիմնադրամի հայաստանյան անձնակազմի շնորհիվ: «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն ՀՀ-ում գործող միակ կոոպերատիվ վարկային կառույցն է, և այն իր գործունեությունը ծավալում է բացառապես Հայաստանի մարզերում: Ընկերությունն սկզբանե աշխատում է կորպորատիվ կառավարման սկզբունքներով և իր առաքելությամբ նպաստում է երկրում կոոպերատիվ մշակույթի ձևավորմանը:

Կոոպերատիվը 2007-ին հիմնադրել են 57 հայ ֆերմեր՝ ԱՄՆ Գյուղդեպարտամենտի աջակցությամբ: Այժմ դրա անդամ-փայատերերը մոտ 4000-ն են: Ֆարմ Կրեդիտն իր 7 մարզային գրասենյակում հանրապետության տարբեր մարզերում գյուղատնտեսական և ՓՄՁ վարկեր է տրամադրում:

Կազմակերպությունը մասնակցում է գերմանա-հայկական հիմնադրամի և «Գյուղական ֆինանսավորման կառույց» ԾԻԳ-ի կողմից իրականացվող Համաշխարհային բանկի ՓՄՁ վարկավորման, KfW գերմանական բանկի գյուղատնտեսական վարկավորման Ասիական զարգացման բանկի կանանց ձեռներեցությունը խթանող ծրագրերին, ՀՄՀ-Հայաստան «Ջրից դեպի շուկա» վարկային ծրագրին և Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) գյուղատնտեսական վարկավորման ծրագրին:

Գյուղվարկերից բացի կոոպերատիվը 2009-ից տրամադրում է նաև գյուղտեխնիկայի լիզինգ (մինչև այս արդեն տրամադրվել է մոտ 130 միավոր տրակտոր և գյուղգործիք): Լիզինգի գծով «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն գործակցում է չինական YTO ընկերության, Ար-Բե հայ-բելառուսական առևտրի կենտրոնի և այլ կազմակերպությունների հետ: Հոկտեմբերի 31-ի դրությամբ «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի» ակտիվները կազմում են ավելի քան 7.3 մլրդ դրամ, իսկ սեփական կապիտալը՝ 1.1 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---