Standard Bank-ի վերլուծաբանը դրամի և վրացական լարիի արժեզրկման մասին

Standard Bank-ի վերլուծաբանը դրամի և վրացական լարիի արժեզրկման մասին

PanARMENIAN.Net - Վրացական արժույթն վերջին ավելի քան 10 տարում ամենացածր մակարդակին է հասել, հայկական դրամը նվազագույն արժեքն է գրանցել 2006-ից ի վեր. ռուբլու թուլացումը ցնցումներ է առաջացրել ամբողջ հետխորհրդային տարածքում:

Ինչպես գրում է Financial Times-ը, Ղազախստանն արժեզրկեց իր արժույթը՝ տենգեն, ավելի վաղ, երբ ռուբլին դեռ նոր-նոր էր սկսվում արժեզրկվել: Հիմա բարդություններ են առաջացել Հայաստանում, և հատկապես Վրաստանում:

Standard Bank-ի զարգացող շուկաների գծով վերլուծաբան Թիմոթի Էշը, մեկնաբանելով հայկական դրամի և վրացական լարիի անկումը, նշել է, որ Հայաստանի ու Վրաստանի իրողությունները նման են՝ փոքր տնտեսություններ, արժույթի կառավարվող լողացող փոխարժեք: Երկու երկրները ուժեղ մասնավարո ֆինանսական հատված ունեն, բյուջեի պակասուրդի և պետպարտքի ցածր մակարդակ, վերջին տարիներին երկու երկրներում տնտեսական աճը կազմել է 3-4 տոկոս: Երկու տնտեսությունների թույլ կողմը կախվածությունն է արտաքին ֆինանսավորումից, ինչը հանգեցնում է ընթացիկ հաշվիների պակասի ու արտասահմանյան արժույթի ծավալների սահմանափակման:

Երկու երկրի համար Ռուսաստանը կարևոր առևտրային գործընկեր է: Հայաստանում և Վրաստանում նաև մեծ է մասնավոր դրամական փոխացումների ծավալը, որը, սակայն, նվազում է Ռուսաստանում տնտեսության ցածր աճի ու նավթի ցածր գների պատճառով: Վերլուծաբանը նշում է նաև դեպի Ռուսաստան արտահանման կարևորությունը Հայաստանի ու Վրաստանի համար: Վերջինս ձգտում էր կրկին ամրացնել դիրքերը ռուսական շուկայում Սահակաշվիլիի հեռանալուն հաջորդած հարաբերությունների որոշակի մջերմացման պայմաններում: «Վերջին տարիներին Վրաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկների բում էր արձանագրվել, որոնք նորովի էին բացահայտում երկիրը խորհրդային շրջանից հետո: Այդ ամենն այժմ, ակնհայտորեն, դանդաղում է»,-գրում է նա:

«Երկու երկրներում զգալի են գյուղմթերքի արտահանումները ՌԴ և նրանք մտադիր էին շահել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից, սակայն ռուբլու արժեզրկումը սպառնալիքի տակ դրեց այդ առևտուրը: Այսպիսով, ակնկալվում է արժույթի կառավարելի թուլացում, իսկ արժեզրկման ցածր մակարդակը նշանակում է, որ գնաճը պետք է որ համեմատաբար սահմանափակ լինի»:

Ռուբլու փոխարժեքի անկումը բացասաբար է անդրադառնում նաև Հայաստանի տնտեսության վրա, առաջին հերթին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալի վրա: Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազման միտումը գրանցվում է արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ։ Այսպես` Հայաստան կատարված ռուսական փոխանցումների ներհոսքը հունիսին նվազել է 4,6 տոկոսով, հուլիսին` 6,6 տոկոսով, իսկ օգոստոսին` 7,7 տոկոսով, սեպտեմբերին` 7 տոկոսով, հոկտեմբերին անկումը կազմել է 19 տոկոս։ 10 ամսում Հայաստան է փոխանցվել 1,484 մլրդ դոլար 2013-ի նույն ժամանակահտվածի 1,512 մլրդ դոլարի դիմաց՝ անկումը 1,9 տոկոս: Ռուսաստանից Հայաստան 2013-ի հունվար-հոկտեմբերին փոխանցվել է 1,298 մլրդ դոլար 1,240 մլրդ դոլարի դիմաց (անկումը կազմել է 4,5 տոկոս):

Դեկտեմբերի 8-ին բանկերում ու փոխանակման կետերում, ըստ rate.am-ի, մեկ դոլարի համար տալիս են 449-453 դրամ, մեկ եվրոյի համար՝ 550-556 դրամ, մեկ ռուբլու փոխարժեքն է 8,10 -8,57 դրամ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---