10 ամսում ինքնաթիռով 21,8 հազար ուղևոր պակաս է ժամանել ՀՀ, քան 2013-ին

10 ամսում ինքնաթիռով 21,8 հազար ուղևոր պակաս է ժամանել ՀՀ, քան 2013-ին

PanARMENIAN.Net - 2014 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1 մլն 931 հազար 554 ուղևոր, ինչը մոտ 332.376 ուղևորով կամ 20,8 տոկոսով ավելի է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ:

Ինչպես հայտնում է քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո ծառայությունը, հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 976.708 ուղևոր (803 523 ուղևորի փոխարեն 2013 թվականի նույն ժամանակաշրջանում), իսկ ժամանել է 954.846 (795.652 ուղևոր՝ 2013-ին): Մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 21 862 մարդ (39 910 մարդ հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատականի դիմաց):

Մեկնած ուղևորների տեսակարար կշիռը ընդհանուր ուղևորափոխադրումների մեջ կազմում է 50,6 տոկոս 2013 թվականի նույն ժամանակաշրջանի 50,2 տոկոսի փոխարեն:

Բեռնափոխադրումների ծավալը աճել է 3 տոկոսով և կազմել է 9 478 տոննա, իսկ թռիչք/վայրէջքների քանակը աճել է 17,3 տոկոսով և կազմել 9.739:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---