ԵՄ-ն մտադիր է թրասթային հիմնադրամ ստեղծել սիրիացի փախստականներին օգնելու համար![]() 13 դեկտեմբերի 2014 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը մտադիր է թրասթային հիմնադրամ ստեղծել սիրիացի փախստականներին և տեղահանված անձանց օգնություն ցուցաբերելու համար ինչպես բուն Սիրիայի տարածքում, այնպես էլ հարևան պետությունների: Այդ մասին հայտնել է միջազգային գործակցության և զարգացման եվրահանձնակատար Նևեն Միմիցան: «Մենք մտադիր ենք օգնության ցուցաբերման համար օպերացիոն հնարավորություններ ստեղծել, մասնավորապես, թրասթային հիմնադրամ Սիրիայի համար: Դա մեր առաջիկա ծրագրերում է», ասել է նա լրագրողներին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Եվրամիությունն արդեն Սիրիայի բնակչության և սիրիացի փախստականների համար ընդհանուր առմամբ 3,1 մլրդ եվրո է հատկացրել: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հրապարակել է «Փախստականներն ու ներքին տեղահանված անձինք Հարավային Կովկասում, թվերի խաղը» զեկույցը, որտեղ ասվում է, որ Հայաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում վերջին երկու տասնամյակում բնակչության խոշոր միգրացիա է արձանագրվել հակամարտությունների պատճառով: Զեկույցում ասվում է, որ Հայաստանում արձանագրված փախստականների քանակը 3000 է: Բացի այդ, վերջին տարիներին Հայաստանում նաև 12 հազար փախստական է գրանցվել Սիրիայից, սակայն նրանց մեծ մասն արդեն ՀՀ քաղաքացիություն է ստացել: Այս թվերը վկայում են փախստականների քանակի կտրուկ նվազման մասին, որոնց քանակն ըստ ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչության, մոտ 220 հազար էր 2005 թվականին, որից 170 հազարը նախկինում ադրբեջանաբնակ հայերն են: Փախստականների քանակի նվազումը կապված է նրանց արտագաղթի հետ Ռուսաստան կամ ՀՀ քաղաքացիություն ստանալու: Սիրիայում ամեն օր ներքին տեղահանված է դառնում 9,5 հազար մարդ: Սիրիացիները կազմում են 2013-ին ներքին տեղահանված անձ դարձածների 43 տոկոսը: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 100 հազարի: Այժմ մոտ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում 65 հայ է զոհվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |