Նավթի գները մի փոքր աճել են ռեկորդային անկումից հետո

Նավթի գները մի փոքր աճել են ռեկորդային անկումից հետո

PanARMENIAN.Net - Նավթի գները մի փոքր աճել են նախորդ շաբաթ սակարկությունների փակմանն արձանագրված ռեկորդային անկումից հետո: Նյու Յորքի էլեկտրոնային սակարկություններում Մոսկվայի ժամանակով 7:48-ին WTI հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել էր 0,43 դոլարով՝ հասնելով՝ 58,24 դոլարի մեկ բարելի դիմաց: Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները թանկացել են 0,20 դոլարով՝ հասնելով 62,05 դոլարի, հայտնում է Investing.com-ը: Brent-ի գինը ուրբաթ օրը փակմանը 61.85 դոլար էր մեկ բարելի դիմաց:

Նավթի համաշխարհային սակագներն աճում են երկուշաբթի եվրոյի գոտու և ԱՄՆ-ի արդյունաբերությունում գործարար ակտիվության ցուցիչի վիճակագրության բարելավման սպասելիքների ֆոնին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ակնկալվում է, որ դրական վիճակագրությունը կնպաստի կտրուկ նվազած գների աճին:

ԱՄԷ էներգետիկայի նախարար Սուխաիլ ալ Մազուրին հայտարարել է, որ ՕՊԵԿ-ը չի նվազեցնի նավթի արդյունահանման քվոտաները, նույնիսկ եթե նավթի գինը նվազմ մինչև 40 դոլար մեկ բարելի համար: Ըստ նրա, նավթի համաշխարհային գները ցածր են այն մակարդակից, որը համապատասխանում է շուկայի հիմնական ցուցանիշներին:

Սակայն, կարտելը մեկ բարելի արժեքն ինչ-որ որոշակի սահմանի հասցնելու նպատակ չունի և շտապ հանդիպումները գների վրա չեն ազդի, գրում է ՌԲԿ-ն: Արաբական Էմիրությունները որոշիչ դերակատարություն չունեն ՕՊԵԿ-ում, սակայն նման հայտարարությունները կարող են նպաստել սակագների էլ ավելի նվազմանը, նշում է պարբերականը:

Նոյեմբերի 27-ին Վիեննայում տեղի ունեցավ ՕՊԵԿ հերթական գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվեց նաև նավթի արդյունահանման քվոտաների նվազեցման հարցը: Գործող քվոտան օրական մոտ 30 մլն բարել է:

Կազմակերպության որոշ անդամներ՝ Վենեսուելան կամ Իրանը, ինչպես նաև դիտորդի կարգավիճակ ունեցող Ռուսաստանը, փորձեցին պնդել, որ արդյունահանումը նվազեցվի՝ գների աճին նպաստելու համար: Արաբական երկրներն ավելի վաղ հայտարարել էին, թե մտադիր չեն նվազեցնել արդյունահանումը՝ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ պատրաստ է մեկ բարելի դիմաց 80 դոլար գնին երկու տարվա ընթացքում: Իսկ Քուվեյթը հայտարարել էր, որ պատրաստ է հանդուրժել նույնիսկ 76-77 դոլարը մեկ բարելի դիմաց:

Գնանկման վրա ազդում է, մասնավորապես, ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների աճն ու սպառման նվազումը: Գնանկումը ձեռնատու է արաբական երկրներին՝ նվազում է այլընտրանքային ամերիկյան թերթաքարային նավթի շահութաբերությունը, նոր-նոր պատժամիջոցներից ձերբազատվող Իրանի եկամուտներն են պակասում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մեկ բարելի գնի նվազումը մեկ դոլարով կրճատում է Ռուսաստանի եկամուտը եկու միլիարդ դոլարից:

Եվրոպան, հակառակը, գնանկումից շահում է: Եթե ցածր գները պահպանվեն, ԵՄ-ն մինչև 25 մլրդ դոլար կտնտեսի արդեն այս տարի, ներկրումը տարեսկզբից կազմել է 475 դոլար: Եթե նավթի գինը մեկ բարելի դիմաց շարունակի 80 դոլարի շեմից ցածր մնալ նաև 2015-ին, նավթի ներկրումը ԵՄ կնվազի մինչև 425 մլրդ դոլար տարեկան կտրվածքով: Դա 80 մլրդ քիչ է եվրոպական նավթային ներկրումից 2013-ին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---