ՄԱԳԱՏԷ. Հայաստանը բարձր մակարդակով է ապահովում ՀԱԷԿ միջուկային անվտանգության նորմերի պահպանումը

ՄԱԳԱՏԷ. Հայաստանը բարձր մակարդակով է ապահովում ՀԱԷԿ միջուկային անվտանգության նորմերի պահպանումը

PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ-ի դիտորդները երկու շաբաթ հետևել են Հայկական ատոմակայանում միջուկային անվտանգության պահպանման նորմերին: Դիտարկումները ցույց են տվել, որ Հայաստանը բարձր մակարդակով է ապահովում ՀԱԷԿ միջուկային անվտանգության նորմերը: «Երկրի իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներն ապահովելու համար միջուկային և այլ ռադիոակտիվ օբեյկտների ու նյութերի պահպանությունը»,-ասվում է գործակալության զեկույցում:

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները ծանոթացել են Հայաստանի օրենսդրական և նորմատիվ բազային միջուկային և այլ ռադիոակտիվ նույթերի, դրանց հետ կապված օբյեկտների ու միջոցառումների անվտանգության ապահովման ոլորտում, ինչպես նաև ուսումնասիրել են անվտանգության ապահովման մեխանիզմները ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման դեպքում:

ՀԱԷԿ-ում, ինչպես նաև երեք օբյեկտներում, որտեղ օգտագործվում և պահվում են ռադիացիայի աղբյուրներ, ստուգվել է ֆիզիկական պաշտպանության համակարգը: Ըստ փորձագետների գնահատականների, 2003 թ. ի վեր զգալի առաջընթաց է գրանցվել երկրում միջուկային անվտանգության ապահովման գործում, հայտնում է Armenia Today-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ-ն Հայաստանին 270 մլն դոլար վարկ կտրամադրի ՀԱԷԿ-ի երկրորդ բլոկի վերանորոգման համար:

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում հավանություն տվեց Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև վարկային համաձայնագրի նախագծին, ըստ որի` Ռուսաստանի տրամադրած 270 միլիոն դոլար վարկը ուղղվելու է Մեծամորի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների ֆինանսավորմանը: Վարկը տրամադրվել է 10 տարի ժամկետով տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով, առաջին վճարումը պետք է կատարվի 2019 թ. հունվարի 15-ին:

Վարկից բացի՝ Ռուսաստանը Հայաստանին է տրամադրում 30 միլիոն դոլարի անհատույց ֆինանսական օգնություն: Իր հերթին, հայկական կողմը պարտավորվում է ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների կատարումը պատվիրել ռուսաստանյան «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիային: Այս նպատակով կառավարության նիստում հաստատվեց մեկ այլ համաձայնագրի նախագիծ:

Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980թ.-ին՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ էներգաբլոկը 1989–1995թթ. ժամանակահատվածում չի աշխատել, ինչպես նաև այն, որ նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը հետաձգվել է, ՀՀ կառավարությունը որոշել է շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2016թ.

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---