Նավթի արտահանումն Ադրբեջանից նվազել է գրեթե 4%-ով17 դեկտեմբերի 2014 - 15:21 AMT PanARMENIAN.Net - 2014 հունվար-նոյեմբերին Ադրբեջանն արտահանել է 30.2 մլն տոննա նավթ, ինչը 3,6 տոկոսով պակաս է անցյալ տարվա ցուցանիշից: Այդ մասին գրում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը» Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի վրա հղումով: Ըստ հաշվիչների տվյալների, հունվար-նոյեմբերին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արտահանվել է 24, 5մլն տոննա նավթ, Բաքու-Սուպսա նավթամուղով՝ 3 .855 մլն տոննա , Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով՝ 933,3 հազար տոննա, երկաթուղով դեպի վրացական նավահանգիստներ՝ 855,5 հազար տոննա նավթ: Ըստ կոմիտեի տվյալների, հաշվետու շրջանում արտահանման ենթակա հայտարարագրված նավթի ծավալը կազմել է 22,219մլն տոննա, որի հանրագումարը 17,578 մլրդ դոլար է: Ըստ կոմիտեի, հունվար-նոյեմբերին նավթամթերքի արտահանումն Ադրբեջանից կազմել 1,884 մլն տոննա, որի գումարը $1, 266 մլրդ դոլար է: Նշենք, որ 2013-ի հունվար-նոյեմբերին Ադրբեջանն արտահանել է 18,587 մլրդ դոլարի նավթ, 2011-ին ՝ 22,9 մլրդ դոլարի: Սակայն Ադրբեջանի բյուջե են գնում նաև նավթի վաճառքից ստացվող արտահանման տուրքերը: Ինչպես հայտարարել էր ադրբեջանցի պատգամավոր Վահիդ Ահմեդովը, նավթի յուրաքանչյուր էժանացումը 10 դոլարով նվազեցնում է Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները 256 մլն մանաթով (մոտ 200 մլն դոլար): Նա նշել է, որ նույնիսկ նավթի այս գնանկման պայմաններում երկրի բյուջեն «ընդամենը» 2 մլրդ մանաթ է կորցնում (մոտ 1,57 մլրդ դոլար): 2009-ից սկսած նավթի արդյունահանումն Ադրբեջանի գլխավոր հանքավայրում չի համապատասխանում ակնկալվող ծավալներին, որոնք նախատեսվում էին «դարի պայմանագիրը» (Ազերի-Չիրագ-Գյունեշվլի հանքավայրի գործարկում ու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցում) ստորագրելիս: 2009-ին նախատեսված 46,8 մլն տոննայի փոխարեն արդյունահանվել է 40,3մլն տոննա, 2010-ին՝ 40,6 մլն տոննա 42,1 մլն տոննայի փոխարեն, 2011-ին 36 մլն տոննա նախատեսված 40,2 մլն տոննայի փոխարեն: 2012 թ. անկումը հաջողվեց կայունացնել, սակայն 2013-2014 թթ. անկման միտումը շարունակվեց՝ բացասաբար ազդելով Ադրբեջանում նավթի արդյունահանման վրա ընդհանուր առմամբ: 2012-ին նավթի արդյունահանումը Ադրբեջանում նվազել է 5,3 տոկոսով՝ մինչև 42, 9 մլն տոննա, 2013-ին նոր հորատանցքերի գործարկման շնորհիվ արդյունահանումը հաջողվեց հասցնել 43,48 մլն տոննայի: 2014-ի հունվար-սեպտեմբերին Ադրբեջանում արդյունահանվել է 32,1 մլն տոննա նավթ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 38,8 մլն տոննայի դիմաց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |