Էրդողանը զգուշացնում է` Թուրքիան ինքն էլ կարող է ԵՄ-ին «ժողովրդավարության դասեր տալ»

Էրդողանը զգուշացնում է` Թուրքիան ինքն էլ կարող է ԵՄ-ին «ժողովրդավարության դասեր տալ»

PanARMENIAN.Net - Եվրամիությունը չի կարող «ժողովրդավարության դասեր տալ» Թուրքիային, որն ինքն է «ունակ նման դասեր տալու», հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրք առաջնորդի կտրուկ հայտարարությունները Բրյուսելի հասցեին հնչում են շաբաթվա մեջ երկրորդ անգամ ի պատասխան ԵՄ կողմից Անկարայի գործողությունների կոշտ քննադատությանը կիրակի օրը շուրջ 20 մարդու, այդ թվում նաև հայտնի լրագրողների ձերբակալություններից հետո: Նրանց կասկածում են իսլամիստ ծայրահեղական Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման հետ կապեր ունենալու մեջ, որը թաքնվում է ԱՄՆ-ում: Թուրքիայի իշխանությունները մեղադրում են նրան կառավարության դեմ ուղղված գործողությունների, «զուգահեռ կառույցներ» ստեղծելու, երկրի ղեկավարների ապօրինի գաղտնալսումների մեջ: Նույն օրը, երբ կատարվեցին ձերբակալությունները, Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով Եվրամիության ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և եվրոպական հարևանության քաղաքականության ու ընդլայնման գծով եվրահանձնակատար Յոհաննես Հանը համատեղ հայտարարություն արեցին՝ նշելով, որ «ոստիկանության շուրջկալներն ու մի շարք լրագրողների ձերբակալությունը Թուրքիայում անհամատեղելի են ԶԼՄ-ների ազատության սկզբունքին»:

Նման հայտարարությունը վրոդվեցրեց Էրդողանին: «Նրանք կարոծում են, որ կարող են ժողովրդավարության դասեր տալ Թուրքիային: Նախ բացատրեք, թե ինչ է կատարվում Եվրոպայում՝ ռասիզմի աճ, իսլամաֆոբիա, խտրականություն:…Թուրքիան ինքը կարող է ժողովրդավարության դասեր տալ՝ Եգիպտոսում հեղաշրջման ու Սիրիայի իրադարձություններում սկզբունքային դիրքորոշման շնորհիվ»: Ըստ Էրդողանի, նա, ով «փորձում է դասեր տալ Թուրքիային, մատ թափ տալով, պետք է հասկանա, որ այսուհետ գործ ունի արդեն այլ Թուրքիայի հետ»:

Անդրադառնալով ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններին, որոնք արդեն 10 տարի է ընթանում են, Էրդողանը նշել է. «Նրանք արդեն մեկ տասնամյակ է ձգձգում են բանակցությունները, բայց, կներեք, Թուրքիան դռնապան չէ ԵՄ շեմին: Կամ ներս թողեք կամ ոչ: Կարող եք քննադատել Թուրքիային որքան ուզում եք: Մենք կգնանք մեր ճանապարհով»,հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դեկտեմբերի 14-ի վաղ առավոտյան ոստիկանությունը միաժամանակյա օպերացիա է իրականացրել երկրի 13 նահանգում և բերման ենթարկել ավելի քան 3 տասնյակ մարդու: Ձերբակալվածների մեջ են հայտնի Zaman ընդդիմադիր պարբերականի խմբագրական խորհրդի ղեկավար Էքրեմ Դումանլըն, ինչպես նաև մոտ 2 տասնյակ լրագորղ: Ձերբակալվածները մեղադրվում են «Իշխանությունը զավթելու, զինված ահաբեկչական կազմակերպություն հիմնելու, ղեկավարելու, անդամակցելու, խարդախություն և զրպարտություն անելու մասին» հոդվածի հատկանիշներով: Նշվում է, որ լրատվամիջոցները կապ ունեն ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ: Ձերբակալվածների մեջ են Samanyolu մեդիախմբի ղեկավարը և Zaman թերթի խմբագիրը: Նրանց ձերբակալել են անօրինական կազմակերպություն ստեղծելու և երկրում իշխանությունը զավթելու կասկածանքով:

Եվրամիության մի շարք ղեկավար պաշտոնյաներ արդեն իսկ խիստ քննադատել են Թուրքիայում լրատվամիջոցների ներկայացուցիչների զանգվածային ձերբակալությունը:ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և հարևանության քաղաքականության հարցերով Եվրահանձնաժողովի անդամ Յոհաննես Հանը կիրակի հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Նրանք նշել են, որ խուզարկումներն ու ձերբակալություններն անհամատեղելի են մամուլի ազատության հետ, ինչը ժողովրդավարության սկզբունքային արժեք է:

«Մենք ակնկալում ենք, որ կգործի անմեղության կանխավարկածը և հիշեցնում ենք ցանկացած ենթադրյալ իրավախախտման դեպքում մեղադրյալների իրավունքների լիակատար պահպանման և անկախ ու թափանցիկ հետաքննության անհերքելի իրավունքի մասին», - ասվում է Բրյուսելում տարածված հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---