Թուրքիան պատրաստ չէ Եվրամիությանը անդամակցելուն

PanARMENIAN.Net - Սամսուն քաղաքում (Հյուսիսային Թուրքիա) կաթոլիկ հոգեւորականի վրա վերջերս կատարված հարձակումը ցույց է տալիս, որ Թուրքիան պատրաստ չէ Եվրամիությանը անդամակցելուն, հայտարարել է Քրիստոնեական միասնության խորհրդի ղեկավար կարդինալ Վալտեր Կասպերը: «Թուրքիայում դեռեւս գոյություն չունի աշխարհիկ պետություն, որը կապահովի կրոնական ազատություն, եւ սա երկար ժամանակ պահանջող գործընթաց է»,- նշել է Վալտեր Կասպերը: Նրա խոսքերով, իսլամական ֆունդամենտալիզմը Թուրքիայում աճում է, եւ այնտեղ դեռեւս թշնամություն կա օտարազգիների նկատմամբ: «Եվրոպան կարող է հատուկ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, բայց ավելին առայժմ վաղ է»,- ամփոփել է կարդինալ Կասպերը, հայտնում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---