5 հուլիսի 2006 - 19:28 AMT
Հոկտեմբերին Հայաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաստատել է, որ այցելելու է Փարիզ` մասնակցելու հոկտեմբերի 17-18-ին Ֆրանսիայի Սենատի եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահների հովանավորությամբ կազմակերպվելիք հայ-ֆրանսիական քույր քաղաքների կոնֆերանսին, հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: «Կարծում եմ, որ այդ շրջանակներում կազմակերպված մի կարեւոր միջոցառմամբ կարելի կլինի նշանավորել Հայաստանի տարվա մեկնարկը Ֆրանսիայում», -նշել է նա: Նա հավաստիացրել է, որ մեր Երեւանը պատրաստ է անելու հնարավորը, որպեսզի Հայաստանի տարին ֆրանսիայում լինի վառ եւ տպավորիչ իրադարձություն` խորհրդանշելով եւս մի կարեւոր փուլ հայ- ֆրանսիական բարեկամական հարաբերություններում, որոնք, մասնավորապես վերջին շրջանում, անշեղորեն զարգանում են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, մշակութային եւ այլ ուղղություններով: