Բաքու. Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին Մեծ ութնյակի գագաթնաժողովին չեն հրավիրել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը քննարկելու նպատակով Մեծ ութնյակի գագաթնաժողովին չեն հրավիրել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի Գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Նա զարմանք է հայտնել այն առիթով, որ Ադրբեջանի ԱԳՆ անունից տեղական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությամբ, թե երկու հակամարտող կողմերի առաջնորդները կարող են հանդիպել Սանքտ Պետերբուրգում Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում:



«Ես կոնկրետ տեղեկություններ չունեմ այդ մասին: Մեծ ութնյակի երկրների նախագահների հրավերը մասնակցել գագաթնաժողովին մեզ ձեռնատու տարբերակ է: Սակայն դեռեւս տեղեկատվություն չկա դրա վերաբերյալ»,-ասել է Ն.Մամեդովը եւ հավելել, որ շանսերը քիչ են: «Մինչ այժմ ոչ մի հրավեր չի եղել եւ չգիտեմ, թե կլինի ընդհանրապես»,-ընդգծել է Ն.Մամեդովը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---