ԵԱՀԿ ՄԽ լավատեսությունը 2006 թվականին Ղարաբաղյան հարցի կարգավորման առումով անհիմն է11 հուլիսի 2006 - 17:44 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի լավատեսությունը 2006 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով անհիմն է: Այսօր լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ «Դաշնակցության» բյուրոյի քաղաքական հարցերով տնօրեն Կիրո Մանոյանը: Նա գտնում է, որ 2006 թվականը, դժվար թե պատուհան դառնա կարգավորման հնարվորության մեջ` առավել եւս ադրբեջանական դիրքորոշումը հաշվի առնելով: Միեւնույն ժամանակ, Կիրո Մանոյանը դրական է գնահատում այն հանգամանքը, որ 2006 թվականը ընտրական չէ, եւ այդ պատճառով միջնորդները դրա հետ հույսեր են կապում: «2007 եւ 2008 թվականները Հայաստանում եւ Ադրբեջանեւմ ընտրական են եւ այդ պատճառով փոխզիջման հասնելն ավելի բարդ կլինի»,- ասել է նա:Կ. Մանոյանը նկատել է, որ պաշտոնական Բաքուն ի սկզբանե տրամադրված չէր փոխզիջման ճանապարհով հակամարտության կարգավորման հասնել: «Ադրբեջանի նախագահի համար բանակցությունները ժամանակ շահելու եւ այդպիսով երկրի ռազմական ներուժի հզորացման համար միջոցներ հայթայթելու եղանակ են հանդիսանում»,- ասել է նա, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից |