Յ. Մերզլյակով. Ղարաբաղի հարցով բանակցությունների սեղանին ոչ մի շրջանակային համաձայնագիր չկա

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով բանակցությունների սեղանին ոչ մի շրջանակային համաձայնագիր չկա: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, միջնորդները կողմերին առաջարկել են համաձայնեցնել հարցի կարգավորման սկզբունքները, մինչեւ դրանց հիմքի վրա համաձայնագիր մշակելը: Ինչպես նշել է Յ. Մերզլյակովը, համանախագահները նաեւ բանակցային գործընթացում չեն օգտագործում այնպիսի տերմիններ, ինչպիսիք են «փուլային», «փաթեթային», «համընդհանուր» եւ այլն:



Բանակցային գործընթացի հետագա վիճակը, առաջարկել է ռուս դիվանագետը, կորոշվի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագհ, Մեթյու Բրայզայի տարածաշրջան կատարելիք առաջին այցից հետո: «Կկայանա ամերիկացի համանախագահի այցը տարածաշրջան ներկայացման համար, որից հեոտ մենք կորոշենք: Այժմ ես պարզապես պետրաստ չեմ նկարագրել իրավիճակը: Պարզ կլինի այն բանից հետո, երբ նա մեկնի, լսի կողմերի գնահատականները»,- ավելացրել է Յ. Մերզլյակովը: Նրա խոսքերով, Մ. Բրայզայի այցը Լեռնային Ղարաբաղի հակմարատության տարածաշրջան ի սկազբանե ծրագրվել է անցկացնել հուլիսի վերջում կամ օգոստոսի սկզբում:



Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ընթանում է նախապատրաստություն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կամ արտգործնախարարների հերթական հանդիպումը կազմակերպելու համար` Յ. Մերզլյակովը պատասխանեց. «Համանախագահների վերջին հայտարարությունում նշված է, որ նախաձեռնությունը այժմ կողմերի ձեռքում է: Մենք միշտ նրանց կողքին ենք, մենք միշտ կօգնենք: Սակայն առաջիկա ամիսներին ոչինչ չենք պատրաստվում ձեռնարկել», հայտնում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---