ՆԱՏՕ-ի ԽՎ ղեկավարը առաջարկներ է նախապատրաստել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների համար

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պյեր Լելյուշը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկներ է նախապատրաստել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների համար: «Այդ առաջարկները կներկայացվեն Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարությանը որպես ՆԱՏՕ-ի ԽՎ նախաձեռնություններ, ուղղված հակամարտության կարգավորմանը»,-չորեքշաբթի հաղորդել է աղբյուրը Ադրբեջանի խորհրդարանում: «Լելյուշի նախաձեռնության հակամարտության կողմերին կներկայցվի մի քանի կետ, որոնք հնարավորություն են տալիս հակամարտության կողմերին խուսափել քաղաքական եւ այլ բարդություններից խաղաղ պայմանագիր կնքելուց հետո, ինչպես նաեւ մի շարք տնտեսական առաջարկներ այն փոխզիջումների փոխարեն, որոնց կհամաձայնվեն Ադրբեջանն ու Հայաստանը խնդրի լուծման դեպքում»,-ասել է աղբյուրը: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի ԽՎ-ն ծրագրում է իր նախաձեռնությունները ներկայացնել աշնանը Հայաստան եւ Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---