Եվրոպական Հանձնաժողովը հիասթափված է թուրքական արդարադատությունից

PanARMENIAN.Net - Եվրոպական Հանձաժողովը հիասթափված է Հրանտ Դինկի հանդեպ կայացրած դատավճռից: Այդ մասին հայտարարել է Ընդլայնման հարցերով ԵՄ կոմիսար Օլի Ռենը` մեկնաբանելով Թուրքիայի վերաքննիչ դատարանի որոշումը, որ հաստատել է հայտնի լրագրողի մեղավորությունը «թուրք ազգին վիրավորելու մեջ»: Նրա խոսքերով, դա առաջին դատավճիռն է Թուրքիայի Քրեական օրենսգրքի վերափոխված 301-րդ հոդվածով: «Այդ դեպքում, դատավճիռը կարող է նախադեպ դառնալ, որը տենդենց կդառնա այս հոդվածի հետագա կիրառման համար»,- ընդգծել է Ռենը:



ԵՄ կոմիսարը նաեւ ափսոսանք է հայտնել, որ թուրքական դատարանը մինչեւ այժմ դեռ չի համապատասխանում եվրոպական չափանիշերին: «Ես կոչ եմ անում թուրքական իշխանություններին ուղղում մտցնել 301 հոդվածում եւ երաշխավորել խոսքի ազատությունը Թուրքիայում: Ես պետք է հիշեցնեմ, որ խոսքի ազատությունը հիմնական քաղաքական սկզբունքն է Կոպենհագենի ժողովրդավարության չափանիշերի մեջ: Ամեն դեպքում, Եվրոպական հանձնախումբը կվերանայի իրադրությունը վերը նշված չափանիշների լույսի ներքո եւ հույս ունի, որ առաջխաղացում կգրանցվի մինչեւ աշուն»,- ասել է Օլի Ռենը, գրում է The New Anatolian-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---