Սկսվում են Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի բացման շուրջ խորհրդակցությունները30 հունվարի 2015 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսատլանտյան դաշինքը մոտակա ժամանակահատվածում ակտիվ խորհրդակցություններ է սկսելու Վրաստանում ուսումնական միավորված կենտրոն բացելու շուրջ։ Այս մասին Թբիլիսիում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն, հայտնում է Panоrama.am-ը «Նովոստի Գրուզիա» գործակալության վրա հղումով: «Քննարկել ենք խորհրդականների հիմնական խմբի ձևավորման ընթացքը։ Նրանք մի քանի ամսից կհավաքվեն և կաշխատեն ուսումնական միացյալ կենտրոնի ստեղծման դետալների շուրջ», - Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Վերշբոուն։ Վերջինս հավելել է, թե ուսումնական կենտրոնում վերապատրաստում են անցնելու ոչ միայն վրացի զինծառայողներ։ «Առաջին հերթին, պետք է հստակեցվի ոչ միայն կենտրոնի տեղակայման վայրը, այլև դրա առաջադրանքները, առաքելությունն ու նպատակները` ինչպես այն դարձնել առավել արդյունավետ, քանի որ այնտեղ վերապատրաստվելու են ոչ միայն վրացի զինծառայողներ, այլև դաշինքին անդամ պետությունների զինված ուժերի ներկայացուցիչներ», - ասել է Վերշբոուն արդեն Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցում: Մոսկվան հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի շահերից բխող ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը Վրաստանում սպառնալիք կստեղծի կայունությանն Անդրկովկասում: Ալասանիայի հայտարարության նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց Վրաստանի, Ռուաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի միջև ժնևյան բանակցությունների ընթացքի վերաբերյալ՝ մեկնաբանելով նաև ուսումնական կենտրոնի ստեղծման հնարավորությունը: ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը կարող է բացվել Վազիանիում Վրաստանի ՊՆ բրիգադի տարածքում: Վրաստանում նաև գործում է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող լեռնային հրաձիգների ռազմակայանը Սաչխերեում: Վրաստանում ուսումնական կենտրոնի բացումը, որտեղ կնախապատրաստվեն դաշինքի զինծառայողները, նախատեսվում է ՆԱՏՕ-Վրաստան գործակցության փաթեթով, որն ընդունվել է 2014-ի սեպտեմբերին Ուելսում կայացած դաշինքի գագաթնաժողովում: Վերշբոուն ժամանել է Թբիլիսի երկօրյա այցով: Այցի հիմնական նպատակն է Վրաստան-ՆԱՏՕ փաթեթի իրականացման դիտարկումը: Վերշբոուն արդեն հանդիպել է խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի, եվրաինտեգրման պետնախարար Դավիթ Բաքրաձեի, ՊՆ ղեկավար Մինդի Ջանելիձեի և Վրաստանի կառավարության ղեկավարի հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |